Էլինա Դանիելյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Էլինա Դանիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոստովանել է, որ դեռեւս պատրաստ չէ շախմատի աշխարհի կանանց առաջնությանը, որը մեկնարկելու է փետրվարին Իրանի մայրաքաղաք Թեհրանում. «Անցած տարի ես երկարատեւ ընդմիջում տվեցի առաջնեկիս ծննդյան հետ կապված: Այդ իսկ պատճառով ներկայումս խաղային փորձի պակաս ունեմ, ուստի Իրանում շատ դժվար է լինելու», – նշեց փորձառու շախմատիստուհին:
Համաձայն վիճակահանության առաջին փուլում Էլինա Դանիելյանը հանդիպելու է Պադմինի Ռութի հետ: Խոսելով առաջիկա հակառակորդի մասին՝ նա մասնավորապես ասաց. «Մրցակիցս թեեւ երիտասարդ է, բայց շատ վտանգավոր է, քանի որ ներկայացնում է Հնդկաստանը, որտեղ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում կանանց շախմատը: Բացի այդ առաջնությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, որտեղ պարզապես սխալվելու իրավունք չունես: Համենայնդեպս, կձգտեմ հնարավորինս լավ հանդես գալ Թեհրանում», – եզրափակեց կանանց շախմատի մեր առաջատարը:


















































Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի լոգոն համեմատել են Կամասուտրայի նկարների հետ
Ադրբեջանը Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 14-րդն է
Արոնյանը հաղթեց, բայց Հայաստանի հավաքականը պարտվեց
Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաղթեցին
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթեցին
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...