Ադրբեջանը Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 14-րդն է
Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող հանդես եկավ եւ ի վերջո զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, վաստակելով ընդամենը տասը միավոր:
Իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ Ադրբեջանի թիմը, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ եւ վաստակեց 14 միավոր: Ընդ որում, ոչ-ոքին պայմանավորված էր: Ուկրաինան գրավեց երրորդ տեղը, իսկ երկրորդը Ռուսաստանի հավաքականն է, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Ադրբեջանի հավաքականին:
Կանանց առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց Հայաստանի կանանց հավաքականին: Հայաստանի հավաքականն էլ հանգրվանեց 9-րդ տեղում: Երկրորդ տեղը գրավեցին վրացուհիները, իսկ երրորդը` ուկրաինուհիները:
Top-News.am


















































Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի լոգոն համեմատել են Կամասուտրայի նկարների հետ
Արոնյանը հաղթեց, բայց Հայաստանի հավաքականը պարտվեց
Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաղթեցին
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթեցին
Էլինա Դանիելյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ