Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի լոգոն համեմատել են Կամասուտրայի նկարների հետ
Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2018-ին Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի լոգոն, հայտնում է telegraph.co.uk-ը։
Մի շարք շախմատիստների կարծիքով, լոգոն նման է Կամասուտրայի նկարներին։ Բացի այդ, լոգոյի վրա կա մեկ սխալ։ Շախմատային խաղատախտակը սովորականից փոքր է (6-ը 6-ի վրա), քանի որ պետք է լինի 8-ը 8-ի վրա։ Նշվում է, որ լոգոն պատրաստվել է մոսկովյան տաղավարներից մեկում։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կայանալու է Բեռլինում։ Բոլոր՝ 8 մասնակիցներն արդեն հայտնի են՝ Լեւոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Ուեսլի Սո (ԱՄՆ), Դին Լիրեն (Չինաստան), Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան): Հաղթողն իրավունք կստանա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ Լոնդոնում վիճարկել համաշխարհային թագը։
Official logos released for the 2018 World Chess Championships. No, this is not a joke. #ChessIsSexy #YouHadOneJob https://t.co/OuOaCdMqhF pic.twitter.com/vTXH5Oc2Jd
— David Smerdon (@dsmerdon) 19 декабря 2017 г.


















































Ադրբեջանը Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայաստանը 14-րդն է
Արոնյանը հաղթեց, բայց Հայաստանի հավաքականը պարտվեց
Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները հաղթեցին
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթեցին
Էլինա Դանիելյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...