Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի Գանձասարը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի «Գանձասարը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 59-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Արմեն Ադամյանին, որը մարզչական շտաբի անդամ Արտաշես Ադամյանի հետ ավարտել է աշխատանքը կապանյան թիմում։
Նորանշանակ մարզիչն անդրադարձել է թիմի ներկայիս ծանր կացությանը, կադրային խնդիրներին, առաջիկա բարդ խաղացանկին և ձմեռային դադարի ընթացքում նախատեսվող անելիքներին՝ 2026/27 թթ․ մրցաշրջանի արդյունքներով Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու հնարավորությունները գնահատելով ընդամենը 10 տոկոս․ «Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ «Գանձասարը» գտնվում է բավական ծանր վիճակում։ Դա ապացուցում է նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում։Ելնելով այս փաստից՝ մարզչական անձնակազմը, ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները հասկանում են, որ պետք է ներդնել համատեղ ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։
Այն, ինչը տեսել եմ մինչև թիմի ղեկը ստանձնելը, թույլ է տալիս ենթադրել, որ Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունը կարելի է գնահատել 10 տոկոս։ Սա արդեն խոսում է այն մասին, թե որքան դժվարին և մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում։
Խնդիրը միայն մրցաշարային աղյուսակը չէ, թիմի գրանցած արդյունքները չեն, թիմի ցուցադրած բացասական խաղը չէ։ Խնդիր է նաև այն, որ թիմի կազմում կա 27 ֆուտբոլիստ, սակայն այս պահին մարզումային գործընթացի մեջ ընդգրկված է նրանցից 16-ը։ Այսինքն՝ թիմի 30 տոկոսը վնասվածքների պատճառով դուրս է մնացել մարզումներից։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն ամուր թիմ կառուցելն է։
Մի քանի օր է, ինչ թիմի ղեկին եմ, բայց արդեն տեսնում եմ ֆուտբոլիստների հավատը, նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը, և դա մեզ ներշնչում է տրամադրվել լավատեսորեն՝ ամուր թիմ ստեղծելու վստահությամբ։
Առաջիկա ավելի քան 20 օրվա ընթացքում մենք ունենք շատ ծանր 4 խաղ՝ Գյումրիում՝ «Շիրակի» հետ, առաջատարներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հետ, ինչպես նաև երիտասարդ ու մեծ անակնկալների ունակ «ԲԿՄԱ»-ի հետ։
Եթե այս չորս խաղում ունենանք նվազագույն միավոր, ապա կհամարենք, որ ձեռքբերում ունենք։
Բայց ամենապատասխանատու հատվածը լինելու է ձմռանը՝ մրցաշրջանի միջնամասում։ Հենց այդ ժամանակ բոլորս ահռելի ծավալի աշխատանք ունենք կատարելու։ Այս ամենի մասին խոսել եմ թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների հետ։ Հուսամ՝ գարնանային հատվածում կտեսնենք բոլորովին այլ «Գանձասար»»,– նշել է Խաշմանյանը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ․ խաղարկության անցկացված 13 տուրերից հետո «Գանձասարն» իր ակտիվում ունի ընդամենը 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
armsport.am


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ