Միջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակելու է Մյանմայի դեմ ներկայացված գործով երկար սպասված վճիռը, որով երկիրը մեղադրվում է ռոհինջա մահմեդական փոքրամասնության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Բանգլադեշում գտնվող շուրջ 1,2 միլիոն ռոհինջա փախստականներ, որոնք 2017 թվականից ապաստանել են Քոքս Բազար քաղաքի հսկայական փախստականների ճամբարում՝ Մյանմայում տեղի ունեցած լայնածավալ բռնություններից փրկվելու նպատակով, հետևել են դատական գործընթացին։
Գործը դատարան էր ներկայացրել Գամբիան՝ յոթ տարի առաջ։ Ակնկալվում է, որ դատարանի որոշումը կարող է հետևանքներ ունենալ ոչ միայն Մյանմայի, այլև միջազգային իրավունքի այլ գործերի համար, այդ թվում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության՝ 2023 թվականին Իսրայելի դեմ ներկայացրած հայցի, որով վերջինս մեղադրվում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Թե՛ Իսրայելը, թե՛ Մյանման հերքում են ցեղասպանության մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց զինված ուժերը օրինական պատասխան են տվել զինված խմբավորումների հարձակումներին։
Գամբիայի պնդմամբ՝ Մյանման պետական պատասխանատվություն է կրում ցեղասպանության համար։ Խոսքը ռազմական գործողության մասին է, որի հետևանքով առնվազն 730 հազար ռոհինջա մահմեդականներ ստիպված են եղել լքել հիմնականում բուդդայական բնակչություն ունեցող երկիրը։
Փրկվածները պատմել են սպանությունների, զանգվածային բռնաբարությունների և գյուղերի հրկիզման դեպքերի մասին։ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունն իր եզրակացության մեջ նշել է, որ ռազմական արշավը ներառել է «ցեղասպանության գործողություններ»։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն