Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան
Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ԱԽ լուծարում ապա դրա փոխարեն ի՞նչ մեխանիզմ է նախատեսվում ներդնել:
«Անվտանգության խորհուրդը դա նախագահական, կիսանախագահական համակարգին բնորոշ կառույց է, երբ որ նախագահը գերագույն հրամանատարն է, բայց պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, ուժային կառույցների ղեկավարները, արտաքին գործերի նախարարը, նշանակվում են վարչապետի ներկայացմամբ, սակայն իրենք ուղիղ ենթարկվում են նախագահին, սակայն կառավարության անդամ են: Այստեղ ճեղք է առաջանում և Անվտանգության խորհուրդը այդ ճեղքը լրացնելու համար է: Կառավարման խորհրդարանական համակարգում այդպիսի խնդիր չկա, որովհետև Կառավարությունն ինքը ըստ էության անվտանգության խորհուրդ է: Հետևաբար Անվտանգության խորհրդի գոյության իմաստ էլ չկա պարզապես»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ գործնական աշխատանքի մեջ այդ ճեղքը անձամբ է նկատում և շատ հարցեր կան, որ օրենսդրության բերումով Անվտանգության խորհրդում են քննարկում, սակայն իր գնահատմամբ ավելի լավ կլիներ եթե այդ հարցերը Կառավարության ֆորմատով քննարկեր:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները գործադիրի անդամներ են:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ