Դրական մարդկանց 10 սովորություն
1. Նրանք դրական հոգեբանական տրամադրություն են ստեղծում ու դրանով «լիցքավորում» շրջապատողներին
Միշտ էլ հեշտ է լինել ցինիկ ու վատատես։ Սակայն նման հարաբերություններով հետշ չէ հաջողության հասնել եւ լավ հեղինակություն ձեռք բերել։ Իսկ, ահա ,դրական տրամադրվածությունը զգալիորեն նպաստում է այդ նպատակներին հասնելուն։
2. Նրանք միշտ խոսում են հարգալից, սիրալիր հնչերանգով
Նման մարդիկ վստահ են այն ամենում, ինչ ասում են։ Այդ պատճառով էլ նրանց խոսքը հանգիստ ու գիտակցված է, ինչը դրան հատուկ հնչերանգ է հաղորդում։
3. Նրանք ուշադրությամբ լսում են իրենց զրուցակիցներին
Մեծամիտ եւ դիմացինին որեւէ բան սովորեցնել փորձող շփումը սեփական էգոն բավարարելու հիանալի միջոց է, բայց դա ձախողված ուղի է նրանց համար, ովքեր ցանկանում են դուր գալ իրենց զրուցակցին ու բարեկամական հարաբերություններ հաստատել։
4. Նրանք կարողանում են պահպանել ինքնատիրապետումը ցանկացած իրադրությունում
Չափից դուրս հուզական արձագանքը՝ դրական թե բացասական, մարդու մասին վատ տպավորություն կարող է ստեղծել։ Հիշեք, որ հաճախ լռությամբ առավել արդյունավետ է զրուցակցին որեւէ բան ասել, քան բացասական հույզերով լի բառերը։
5. Նրանք հանգիստ են
Խոսքերի ու արարքների տեղին լինելը կարեւորագույն հատկություններից է, որը մարդիկ սիրում են եւ որոնց համար հարգում են մյուսներին։
6. Նրանք նախապաշարված չեն եւ բաց են
Նոր գաղափարների համար փակ ու միայն գաղափարակիցների հետ հարաբերություններ պահպանող մարդիկ բաց են թողնում ոչ միայն անձնական զարգացման, այլեւ պրոֆեսիոնալ աճի հնարավորությունները։
7. Մարդկանց հետ խոսելիս նրանք ժպտում են
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ամենաթանկարժեք սեփականությունը նրա ժպիտն էր։ Հենց այն է ստիպել նրա զրուցակիցներին շփման ժամանակ ավելի բաց լինել։
8. Նրանք գիտեն, որ ամենեւին էլ պարտադիր չէ բարձրաձայնել իրենց բոլոր մտքերը
Նման մարդիկ գիտեն, որ պետք չէ մարդկանց վիրավորել՝ իրենց մտքերն արտահայտելով, եթե նույնիսկ դրանք ճշմարիտ են։
9. Նրանք չեն սիրում հապաղել
Հապաղումը հուշում է այն մասին, որ դուք վախենում եք գործել։ Ինչն էլ, իր հերթին, ձեր անբավարար արդյունավետության ցուցանիշն է։
10. Օրական նրանք առնվազն մեկ բարի գործ են անում
Նրանք մյուսներին օգնում են հենց այնպես՝ փոխարենը ոչինչ չսպասելով։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը