Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքին ընդառաջ հերթական ընդդիմադիր ակտիվիստն է ձերբակալվել
Բաքվում 10 օրով կալանավորել են «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ֆուադ Ղահրամանլըին: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրան մեղադրում են «մանր խուլիգանության» համար:
Կուսակցությունում այս մեղադրանքը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված են որակել՝ այն կապելով նոյեմբերի 2-ին նախատեսված ընդդիմության բողոքի ակցիայի հետ:
Ղահրամանլըն ձերբակալվել էր երեկ՝ Բաքվի փողոցում: Ավելի ուշ դատարանը նրան դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի:
Կուսակցությունից հայտնել են, որ վերջին օրերին տարբեր հորինված մեղադրանքներով ձերբակալվում ու վարչական կալանքների են դատապարտվում իրենց կուսակցության մի շարք ակտիվիստներ. հոկտեմբերի 29-ին կալանավորվել էր Էմին Մանըևը, հաջորդ օրը՝ Ռուսլան Ամիրովը և Ալիզամին Սալաևը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...