Զարգացում չկա, բայց կա ցոփ ու շվայտ կյանք․ Հրանտ Բագրատյան
Հյուրընկալվելով «Հայելու առաջ» հաղորդմանը Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա պնդել է, թե Հայաստանում յուրաքանչյուր փոխվարչապետ տարբեր երկրի շահ է ներկայացնում։ «Կառավարությունում ով է ներկայացնում Հայաստանի շահը։ Որ իմանամ, կգնամ իր մոտ եւ կհարցնեմ՝ դու տեսնում ես այս կամ այն ցիկլը»,- ասել է նախկին վարչապետը։
Խոսելով բյուջեում նախատեսված ծախսերից, մասնավորապես զինված ուժերին հատկացվող գումարներից, Հրանտ Բագրատյանն ասել է՝ ես ինչ իմանամ ումից ինչ փող եք վերցրել եւ որքան եք տվել բանակին։ «Կարող է դու ինչ-որ մեկից երկու անգամ ավելի գումար ես վերցրել եւ կեսը դրել հենց քո գրպանը։ Այս ամենը ես չեմ հասկանում եւ չեմ ընդունում։ Ես խորհուրդ չեմ տալիս այս ոճով աշխատել»,- պնդել է նա։
Հրանտ Բագրատյանը նկատել է, որ շքեղ ծախսեր են նախատեսվում կառավարման ապարատի համար։ «Ապարատի ծախսերն աճում է, անգամ բյուջեով է այն աճել 12 տոկոսով։ Մենք նկատում ենք ցոփ ու շվայտ կյանքի փաստեր։ Օրինակ, ինչի ենք ինքնաթիռ վարձում եւ մեկնում ԱՄՆ, երբ չկար պաշտոնական հանդիպումներ, այլ ընդամենը մեկ ելույթ ՄԱԿ-ում»,- ընդգծել է նախկին վարչապետը եւ խոսելով գաղտնի պարգեւավճարների մասին պնդել, որ Փաշինյանն օրենք է խախտել։ «Ինչ է նշանակում 30 տոկոս պարգեւավճար։ Եթե միլիարդանոց ֆոնդ ունես, դա դեռ չի նշանակում երեք հարյուր միլիոնն ում ուզես տաս։ Մեր ժամանակ միայն 13-րդ աշխատավարձ կար»,- ասել է նա։
Անդրադառնալով տնտեսական աճին Հրանտ Բագրատյանն ասել է, թե որեւէ աննախադեպ զարգացում կամ աճ չկա, ինչի մասին թմբկահարում են իշխանությունները։ «Աճն աննախադեպ չէ անգամ Սերժ Սարգսյանի նախագահության տարիների համեմատ հետ, էլ չեմ խոսում առաջին եւ երկրորդ նախագահների ժամանակ արձանագրված տնտեսական ցուցանիշների մասին»,- շեշտել է ՀՀ նախկին վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի