Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

ԱՄՆ-ի կոնգրեսականին Ղարաբաղը Ֆրանսիան է հիշեցրել

«Արցախն այնքան գեղեցիկ եւ հրապուրիչ է, նրա հրաշալի բնությունը, սիրալիր մարդիկ ու աննման գինին ինձ հիշեցրին Ֆրանսիայի հարավային շրջանները», - ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն դեռ գտնվում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցի տպավորության ներքո, երբ ելույթ էր ունենում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի շենքում կազմակերպված երեկոյին, որի հատուկ հյուրն էր Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մաիլյանը:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, կոնգրեսականի խոսքով, Ղարաբաղում մարդկանց հետ շփվելիս, ինքը ավելի լավ գիտակցեց տեղի բնակչության անվտանգության ապահովման կարեւորությունը:


Կոնգրեսական Ֆրանք Փալլոնը, ով նույնպես վերջերս էր Լեռնային Ղարաբաղ այցելել, նշեց, որ տպավորված է վերջին երկու տասնամյակների ընթացքում այնտեղ գրանցված ձեռքբերումներով.

«Հիշում եմ, շուրջ 20 տարի առաջ էի այնտեղ այցելել, պատերազմը նոր էր ավարտվել, վիճակը շատ ծանր էր: Այս անգամ Ստեփանակերտում ես բազմաթիվ նոր շենքեր եւ խորը լավատեսություն տեսա»:

Կոնգրեսականների խոսքով, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում մի շարք նախաձեռնություններ են ընդունվել, որոնց նպատակն է հնարավորին չափ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում: Դրանք մասնավորապես կոնգրեսական Քոքսի օրինագիծն է, որը նախատեսում է հավելյալ միջոցներ ԱՄՆ-ի բյուջեից Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները շարունակելու համար եւ կոնգրեսական Չուի օրենքի նախագիծը, որը նախատեսում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ԱՄՆ-ի կողմից ձեռքբերված կրակորսիչ սարքերի տեղադրում:

Կոնգրեսական Բրադ Շերմանի օրինագիծն իր հերթին նախատեսում է արգելել Միացյալ Նահանգների կառավարությանն Ադրբեջանին տրամադրել որեւէ զինամթերք կամ սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ղարաբաղյան տարածքում քաղաքացիական ավիացիայի դեմ:

Իր կողմից Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մաիլյանը նշեց, որ իրենց համար գոյության լրջագույն վտանգ է մնում Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը.

«Պաշտոնական Բաքուն շարունակում է անարգել միջազգային օրենքը, մերժել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմները եւ չի ցանկանում հարգել մարդու հիմնարար իրավունքները»:

Մաիլյանի հետ համաձայն չէին Ներկայացուցիչների պալատի դեմ բողոքի ակցիա կազմակերպած շուրջ երկու տասնյակ ադրբեջանցիները, որոնք վեճի էին բռնվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանի հետ. «Երբեք Արցախ չի լինելու: Ադրբեջանի ո՛չ երիտասարդ ո՛չ ավագ սերունդը երբեք չի համակերպվի այդ օկուպացիայի հետ: Այդ հողն Ադրբեջանին է պատկանում, իսկ օկուպացիոն բանակը պետք է հեռանա: Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք լավ հարեւաններ լինել, սակայն, եթե Հայաստանը չվերադարձնի մեր հողերը, մենք դրանք ինքներս կվերադարձնենք», - ասում էին ադրբեջանցի ցուցարարները:

Նշենք, որ ըստ պաշտոնական Բաքվի, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ամերիկյան կողմին բողոք է ներկայացրել Մասիս Մաիլյանին կոնգրեսականների կողմից Ներկայացուցիչների պալատի շենքում ընդունելու փաստի դեմ: Նշենք նաեւ, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մինչ շենքում շարունակվում էր միջոցառումը, դրսում ադրբեջանցի ցուցարարները փորձում էին անցորդներին ներկայացնել իրենց դիրքորոշումը.

«Ղարաբաղը միշտ պատկանել է Ադրբեջանին եւ միշտ պատկանելու է: Անմիջապես հեռացեք Ադրբեջանի տարածքից, սա կեղծ պետություն է, որը պետք է վերացվի»:

Իր ելույթում Մասիս Մաիլյանը շնորհակալություն հայտնեց Միացյալ Նահանգներին աջակցություն եւ օգնություն ցուցաբերելու համար. «Մենք շատ բարձր ենք գնահատում հումանիտար օգնությունը, որը ԱՄՆ-ի քաղաքացիները եւ իշխանությունները հատկացրել են Արցախին: Մենք նաեւ շնորհակալ ենք այն միջնորդական աշխատանքների համար, որը Միացյալ Նահանգներն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը: