Թուրքական դատարանը հրաժարվել է չեղարկել «Վիկիպեդիայի» արգելափակումը
Թուրքիայի Քրեական դատարանը մերժել է Wikimedia Foundation կազմակերպության բողոքարկումը և հրաժարվել է չեղարկել Wikipedia-ի արգելափակումը երկրում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը:
Թուրքական պարբերականի տվյալներով` բողոքարկման մեջ նշվում էր, որ Wikipedia-ի արգելափակումը «խոչընդոտում է խոսքի ազատությանը»:
Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ «ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունենալու փոխարեն «Վիկիպեդիան» դարձել է Թուրքիայի պատկերը միջազգային ասպարեզում սևացնելուն ուղղված արշավի մի մասը»:
Հիշեցնենք, որ «Վիկիպեդիան» երկրի տարածքում արգելափակվել է ապրիլի 29-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է