Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ առգրավված հազար լիտր ալկոհոլն առնետներն են խմել
Հնդկաստանի Բիհար նահանգում առնետները խմել են հազար լիտր առգրավված ոգելից խմիչք, հայտնել են տեղի ոստիկանները, փոխանցում է BBC-ն։
2016-ի ապրիլին նահանգում արգելել են ոգելից խմիչքի վաճառքն ու գործածումը։ Այդ ժամանակվանից ոստիկանությունը ավելի քան 900 լիտր ապօրինի խմիչք էր առգրավել։
Ոստիկանները պնդում են, որ առգրավված ոգելից խմիչքի մեծ մասը առնետներն են ոչնչացրել։ Ոստիկանության ղեկավարությունը սկսել է ստուգումներ։
Թե հատկապես ինչքան խմիչք է անհետացել, դեռ պարզ չէ։
Նահանգի մոտ հազար ոստիկանական բաժանմունքներին կարգադրվել է հաշվետվություն ներկայացնել առգրավված ոգելից խմիչքի գտնվելու վայրի մասին։
Եթե ապացուցվի, որ այդ խմիչքը հենց ոստիկաններն են խմել, նրանք կզրկվեն աշխատանքից, իսկ հետո կդատվեն նահանգի օրենքները խախտելու համար։
Ոգելից խմիչք վաճառելու ու պահելու համար այս ամիսներին ավելի քան 40 հազար մարդ է կալանավորվել։ Նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։
2017-ի փետրվարից իշխանություններն ավելի են խստացրել հակաալկոհոլային օրենսդրությունը՝ հիմա չինովնիկները, դատավորները ու մյուս պետծառայողները իրավունք չունեն ոգելից խմիչք օգտագործել ոչ միայն Բիխար նահանգում, այլեւ ամբողջ Հնդկաստանի տարածքում ու նույնիսկ արտերկրներում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է