Ադրբեջանում բանկը խլում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամին Ալիևի նվիրած բնակարանը
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Գուրբան Գուրբանովը բողոքում է, որ բանկն ուզում է խլել այն բնակարանը, որն իրեն է նվիրել երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է Meydan.TV-ն:
«Բանկն ինձ վարկ է տվել մանաթով, սակայն պահանջում է դոլարով վճարեմ: Նրանք ինձնից պահանջում են 3 անգամ ավելի գումար, քան ես իրենցից վերցրել եմ: Ամբողջ գումարը, որ ես մինչ օրս վճարել եմ, կորած է»,- նշել է Գուրբանովը:
Գուրբան Գուրբանովը 2014 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի բանկերից մեկից ստացել է 13 000 մանաթ վարկ, և հենց նույն ժամանակ էլ պետության կողմից բնակարան է ստացել՝ որպես պատերազմի հաշմանդամ:
«2014 թվականին ես պարտաճանաչ վճարում էի ամսական 500 մանաթ: Հետո իմ որդին էլ, ով 11 տարի զինվորական է եղել, զորացրվեց, որովհետև ինքն էլ հաշմանդամ է: Հետագայում եկամուտների պակասի պատճառով չկարողացանք վճարել վարկը: Մեզ զանգահարեցին բանկից, տեղեկացրին, որ վարկի մարումն իրենք ընդունում են ոչ թե մանաթով, այլ դոլարով: Երբ ես վարկ էի վերցնում, 1 դոլարը կազմում էր 0,78 մանաթ, որոշ ժամանակ անց 1,05 մանաթ, դրանից հետո՝ 1,72 մանաթ: Ստացվում է, որ ես մի քանի անգամ ավելի պիտի վճարեմ, իսկ ես չեմ կարող: Բանկը հայց էր ներկայացրել դատարան, շահել էր հայցը, և հիմա պահանջում է ազատել բնակարանը»,- հավելել է Գուրբանովը:
Նրա հարևան և մարտական ընկեր Բախիշ Հուսեյնովը դիմել է բանկին, որպեսզի նրանք չխլեն «Գուրբանովի արյան գնով վաստակած բնակարանը»:
Գուրբանովը խնդրանքով դիմել է Իլհամ Ալիևին՝ տեղեկացնելով, որ իր տունը խլում են, և ինքը կարող է այդ դեպքում իր պես հաշմանդամ որդու, հաշմանդամ կնոջ և ամբողջ ընտանիքի հետ մնալ դրսում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...