Թուրք գործիչ. «Թուրքիան վերածվել է կոտորածների երկրի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան քննադատել է իշխող կուսակցության սիրիական քաղաքականությունը: «CNN Türk»-ի համաձայն՝ Աղբաբան մասնավորապես անդրադարձել է 2015թ. հուլիսի 20-ին Շանլըուրֆայի Սուրուչ քաղաքում մահապարտի կողմից իրականացված ահաբեկչությանը, որին զոհ էին գնացել 33 քաղաքացի:
Ընդդիմադիր փոխկուսակցապետը այդ դեպքի համար մեղադրել է իշխող«Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP):
«Սուրուչի դեպքը Սիրիայի հարցում ԱԶԿ-ի վարած սխալ քաղաքականության հետևանքն է: Թուրքիան, ցավոք, ԱԶԿ-ի սխալ քաղաքականության պատճառով վերածվել է կոտորածների երկրի:
Ցավոք, ադ քաղաքականության արդյունքում դարձել է իսկական մերծավորարևելյան երկիր: Իսկ լինել մերձավորարևելյան երկիր, նշանակում է լինել մի երկիր, որտեղ աղանդների պատերազմ է ընթանում, որտեղ արյուն ու արցունք է հոսում: Անկարան, Ստամբուլը, Շանլըուրֆան, Գազիանթեփը արդեն ոչնչով չեն տարբերվում Աֆղանստանի Քաբուլից կամ Իրաքի Բաղդադից»,- ասել է Աղբաբան:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է