Իրանը սկսել է Իսրայելին հարվածելու համար հրթիռներ տեղակայել Եմենում․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը սկսել է հրթիռներ տեղակայել Եմենում՝ Իսրայելին հարվածներ հասցնելու համար»։
Նա նշել է, որ «Իրանը արդեն ձգտում է բարձր նշանառության զենք ստանալ Մերձավոր Արեւելքում յուրաքանչյուր թիրախ ոչնչացնելու համար։ Նրանք դա արտադրում են Իրանում եւ ուզում են տեղակայել Իրաքում ու Սիրիայում եւ Լիբանանում 130 000 հրթիռներից բաղկացած զինանոցը վերածել բարձր նշանառության զենամթերքի»։ «Նրանք արդեն սկսել են դրանք տեղակայել Եմենում, որպեսզի նաեւ հարված հասցնեն Իսրայելին»,- հայտարարել է նա ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Haaretz-ը։
Մնուչինը խոստացել է խստացնել Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Նրա խոսքերով, «վարչակազմի առավելագույն ճնշման գործողությունները կկանգնեցնեն իրանական ագրեսիան»։
Նեթանյահուն Վաշինգտոնին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանգնեցվի այն, ինչը նա անվանել է Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում «ամեն ինչի ձգտում»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...