Քլինթոնը Թրամփին հակազդելու խումբ կստեղծի
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն աշխատում է քաղաքական նոր խմբի ստեղծման վրա, որը կֆինանսավորի այն կազմակերպություններին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը դիմակայություն են ցուցաբերում, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Քլինթոնը հանդիպել է դոնորների եւ պոտենցիալ ներդրողների հետ, զբաղվել է նաեւ ստեղծվող խմբի տնօրենների խորհրդի համար մարդիկ հավաքելով:
Պարբերականի տեղեկություններով՝ խումբը, որը հավանաբար կսկսի գործել հաջորդ շաբաթ, կկոչվի Onward Together:
Նշվում է, որ նախկին պետքարտուղարին դոնորներին գրավելու հարցում օգնում է նրա նախընտրական արշավի ֆինանսական տնօրեն Դենիս Չենգը: Ֆինանսավորման համար խմբի որոնմամբ զբաղված է Ջուդիթ Մաքհեյլը, որը Քլինթոնի տեղակալն է եղել ԱՄՆ պետքարտուղար աշխատելիս: Նույն հարցով է զբաղվում նաեւ Դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Հովարդ Դինը: Խմբի վարչության մեջ կմտնի կուսակցության առաջատար ռազմավար եւ Քլինթոնի վաղեմի դաշնակից Մինյոն Մուրը:
Քլինթոնի ներկայացուցիչը հրաժարվել է իրավիճակը մեկնաբանելուց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է