Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բակում հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։
Այստեղ էին նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, այրին՝ Ռիմա Դեմիճյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհվածների մյուս հարազատները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի բակում տեղադրված 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված «Բիբլիական Դավիթը» հուշարձանին։
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են