Մենք չենք կարող անմասն մնալ՝ իմանալով, որ Արցախի ժողովուրդը մշտական սպառնալիքի տակ է ապրում․ Լորան Վոկյե
Հնարավոր չէ այցելել Հայաստան եւ չհետաքրքրվել Արցախի իրադարձություններով։ Այս մասին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեն։
«Մենք այնպիսի արժեքների կրող ենք, որոնք վերաբերում են ժողովուրդների, ազատության, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։ Դրանք այն արժեքներն են, որոնք ես ուզում էի գրավոր ներկայացնել Արցախի հետ մեր հարաբերությունների շրջանակում ստորագրված հռչակագրի տեքստում։ Սա մեր տարածքների բարեկամության մասին հռչակագիր է, որտեղ մենք նաեւ հիշեցնում ենք այն արժեքների մասին, որոնց հավատարիմ ենք մնում։ Նաեւ հստակորեն ուզում եմ ընդգծել, որ Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին»,- նշեց Լորան Վոկյեն՝ հավելելով, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով խթանել այն նախաձեռնությունները, որոնք ֆրանսիական մարզի համայնքներին թույլ կտան աշխատել Արցախի հետ։
«Իմ ցանկությունն է հասնել կարգավորման, որը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք կարող կույր մնալ՝ իմանլով, որ կան անընդհատ սպառնալիքի տակ ապրող մարդիկ, ժողովուրդ, երբ ամեն օր կարող է վերսկսվել պատերազմը եւ տարածաշրջանը կվերածվի մարտադաշտի։ Դա վերաբերում է ինչպես Արցախին, այնպես էլ Հայաստանին։ Ինձ համար անհնար էր այցելել Հայաստան եւ այցից դուրս թողնել Արցախը»,- նշեց մարզի ղեկավարը։ «Եւ ես նաեւ, այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր, չէի կարող չայցելել Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Ես երկու ցանկություն ունեմ։ Առաջինն այն է, որ Արցախի իշխանությունները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ դրանով է նաեւ պայմանավորված շարունակական խաղաղության հաստատումը։ Երկրորդը՝ որպեսզի հասարակական կազմակերպությունները կարողանան աշխատել Արցախում եւ մարդասիրական ծրագրեր իրականացնել»,- ասաց Վոկյեն։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո