Չինաստանում կստեղծեն Wikipedia–ի անալոգը
Չինաստանում սկսել են ստեղծել առցանց հանրագիտարանի ազգային տարբերակը։ Բայց ի տարբերություն Wikipedia-ի, այն տեղեկություններով լրացնելու են միայն իրավասու համալսարանների հեղինակները եւ բոլոր ցանկացողները չեն կարողանալու ազատ խմբագրել այն։ Այդ նախագծում, ըստ South China Morning Post թերթի, ներգրավված է գիտական շրջանակների ավելի քան 20 հազար ներկայացուցիչ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հանրագիտարանն ընդամենը պարունակելու է ավելի քան 300 հազար հոդված ու հրապարակում «աշխարհում ամեն ինչի մասին»՝ յուրաքանչյուրը մոտ հազար բառ ծավալով։ Իր պարունակությամբ այն կրկնակի ծավալուն է լինելու անգլալեզու հնագույն հանրագիտարանից ՝ «Բրիտանիկայից»։ Այն, ի դեպ, 2012-ին հրաժարվել է հրատարակել թղթի կրիչների վրա հատորներ ու անցել է մուլտիմեդիա ձեւաչափի։
Չինական առցանց ռեսուրսը ծրագրում են գործարկել արդեն հաջորդ տարվանից։ Այդ նախագիծը հաստատվել է դեռ 2011-ին, բայց աշխատանքները նոր են սկսվել։
Ինչ վերաբերում է Wikipedia–ին, ապա Չինաստանում այն հիմա ընդհանուր առմամբ հասանելի է, սակայն քաղաքական առումով որոշ զգայուն բաժիններ արգելափակված են չինացի օգտատերերի համար։ Միաժամանակ որոշ հայրենական ինտերնետային ընկերություններ՝ օրինակ Baidu-ը եւ Qihu 360-ը, գործարկել են իրենց սեփական հանրագիտական ռեսուրսները, որոնք զգալի պահանջարկ ունեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է