Պետերբուրգի նախկին նահանգապետ Օգանեսյանի կալանքը երկարացվել է մինչեւ օգոստոսի 8-ը
Պետերբուրգի Սմոլնինյան շրջանային դատարանը երկարացրել է քաղաքի նախկին նահանգապետ Մարատ Օգանեսյանի կալանքի ժամկետը, որը մեղադրվում է Կրեստովյան կղզու վրա մարզադաշտի բարեկարգման ժամանակ խաբեությամբ գումարներ յուրացնելու համար, հայտնում է Ինտերֆաքսը։
Կալանքը երկարացվել է մինչեւ օգոստոսի 8-ը։
Օգանեսյանին ձերբակալել էին 2016-ի նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Նրան տեղափոխել էին Պետերբուրգ, որտեղ մեղադրանք էին առաջադրել խաբեության համար ու կալանավորել։ Նրա կալանքի ժամկետը բազմիցս երկարացվել է։
ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տեղեկություններով, որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Օգանեսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
Քննության վարկածով Օգանեսյանը 2014-ին մարզադաշտում էկրան տեղադրելու պայմանագիրը կնքելիս խաբեության միջոցով յուրացրել է ավելի քան 50 մլն ռուբլի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է