Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան
Հարեվաններ

«Նման սահմանափակումներով ընտրություններում հաղթած որեւէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր»

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի նամակ-կոչ է հղել պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որում ասված է.

«Գերաշնորհ Տ. Արամ արք. Աթեշյանին եւ


Գերաշնորհ Տ. Սահակ եպս. Մաշալյանին

Սիրելի Սրբազան եղբայրներ,

27 սեպտեմբեր 2019 թվակիր հայտարարությամբ մենք մեր մտահոգությունը հայտնեցինք, որ Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջեւ եւ հորդորեցինք համայնքի հոգեւոր ու աշխարհիկ պատասխանատուներին եւ հատկապես Նախաձեռնակ մարմնին, որ համախմբվեն եւ գրավոր դիմեն իշխանություններին վերանայելու կանոնադրության 25-րդ հոդվածի Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, մեր ազգային եկեղեցու հինավուրց ավանդությունները: Սակայն, ինչպես տեսանք, բացի կեղծ մտահոգություններից եւ բարձրագոչ հայտարարություններից գործնական ոչ մի քայլ չարվեց արժանապատիվ ընտրություններ անցկացնելու համար:

Պետք է ճշմարիտ խոսենք եւ փաստենք, որ 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը փոփոխության ենթարկվեց ի մասնավորի Սեպուհ արք. Չուլջյանի անձով եւ նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված: Եթե նա թեկնածություն առաջադրելու մտադրություն չունենար, ապա Թուրքիո ներքին գործոց նախարարությունը կանոնադրությամբ չէր սահմանափակի արտերկրի հոգեւորականների մասնակցությունն ընտրություններին:

Այսու հայտարարում ենք.

Նման արհեստական սահմանափակումներով կատարված ընտրություններում հաղթած որեւիցէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր: Անգամ իրենք իրենց չեն կարող ընկալել իբրեւ լիարժեք գահակալ, ուստիեւ ընտրվողի հաղթանակը կլինի միանգամյան Պյուռոսյան հաղթանակ եւ որ ամենավատն է այս ամենը մեծ հոգեբանական հարված են հասցնելու արդեն տարիներ շարունակ անորոշության մեջ գտնվող պոլսահայ մեր հավատավոր ժողովրդին։ Սա հոգեւոր ինքնասպանության սկիզբն է:

Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, եւ ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին եւ Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլեւ՝ համայն հայությանը: Հետեւաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է եւ հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգեւոր կառավարիչ:

Մինչդեռ Թուրքիայից դուրս ապրող եպիսկոպոսների մասնակցությունը նորընտիր պատրիարքին ձերբազատելու էր ձեռք բերած հաղթանակն անվավեր ճանաչելու սպառնալիքից եւ ընտրություններում առնվազն կապահովվեր թեկնածուների մարդկային նկարագրի, կարողությունների եւ որակական հատկանիշների մրցակացություն:

Սակայն դեռ կա մի փոքր հույս եւ ես կոչ եմ անում իմ հոգեւոր եղբայրներ Արամ ու Սահակ Սրբազաններին մի պահ կանգ առնել, սթափվել եւ որդիաբար լսել մեր եկեղեցու բազմավաստակ հոգեւորականի՝ Գարեգին արք. Բեկչյանի հայրական կոչն ու խնդրանքը եւ ստորադասել ընտրական ու անձնական ամբիցիաները, տեսնել մեզ՝ հոգեւորականներիս ակնածանքով նայող հայ համայնքի եւ Աթոռի երկարաժամկետ շահը:

Սրբազան իմ եղբայրները կարող են ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել իրենց հավատարմությունը եկեղեցական ավանդույթին եւ հայ համայնքի հետ համատեղ քայլ անել նման կարգով ընտրությունները չեղարկելու համար: Վստահ եմ, որ հայ համայնքի հետ միասնական կամքի ու արժանապատիվ դիրքորոշման պարագայում Թուրքիա պետությունը նույնպես հարգանքով կմոտենա եկեղեցական, համայնքային իրավունքներին եւ կվերանայի իր մոտեցումները։

Իսկ ես իմ կողմից որպես գործնական քայլ հայտարարում եմ, քանի որ իմ անձն է պատճառը կանոնադրության փոփոխման եւ Թուրքիայից դուրս ապրող հոգեւորականների ընտրություններին մասնակցությունը խոչընդոտող հանգամանքը, ապա ես պատրաստ եմ հանուն իմ հոգեւոր մյուս եղբայրների իրավունքի վերականգնման չներկայացնել իմ թեկնածությունը իբրեւ պատրիարքի գահի հավակնորդ:

Ողջամտություն եւ իմաստություն բոլորիս այս բարդ իրավիճակում։