Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա Թրամփի «անհարգալից» նամակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած «քաղաքավարության հետ ոչ մի կապ չունեցող» նամակը, սակայն այդ հարցը ներկայումս օրակարգում չկա: Այս մասին տեղեկացնում է Հուրրիյեթ լրատվականը:
Թրամփը հոկտեմբերի 9-ին՝ Սիրիայում Թուրքիայի օպերացիայի սկսվելու օրը, նամակ էր գրել Էրդողանին՝ կոչ անելով վերջինիս հիմար չլինել և ամբողջ աշխարհին հուսախաբ չանել:
«Իհարկե, մենք չենք մոռացել Թրամփի նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տալիս այդ հարցը պահել օրակարգում: Դա մեզ համար առաջնահերթություն չէ: Սակայն երբ ժամանակը գա, կարվի այն, ինչ պետք է»,-ասել է Էրդողանը իր ստամբուլյան ելույթում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան հենց նույն օրը հարվածներ էր հասցրել երկու երկրների սահմանին գտնվող Ռաս ալ Այն և Սիրիայի մի շարք այլ քաղաքների:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...