«Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը». Վազգեն Մանուկյան
Անկախի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ, «ԱԺՄ» նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը և նրա ընտանիքի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողությունները:
-Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ես մամուլի միջոցով հայտարարել էի. «Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական ևկործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»: Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը ևս մեկ քայլ է այդ ճանապարհին: Եկեք հիշենք, թե նախորդ տասնամյակներում որն էր մեր դժգոհությունը Սահմանադրական դատարանից. դժգոհությունն այն էր, որ ՍԴ-ն կախման մեջ էր գործող իշխանությունից և ընտրությունների ժամանակ վավերացնում էր իշխանության վերարտադրությունը: Հիմա ստեղծվել է մի աննախադեպ վիճակ, երբ մենք ունենք Սահմանադրական դատարան, որը գործում է տարանջատված, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, և առաջնորդվում է օրենքներով, ոչ թե իշխանության ցանկություններով: Հիմա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք փոխել դա և նորից բերել նախո՞րդ վիճակը: Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը:
-Սակայն որոշ շրջանակների կողմից հնչում է այն միտքը, որ Սահմանադրական դատարանը ոչ թե անկախ է, այլ դեռևս կախված է նախորդ իշխանություններից և սպասարկում է նրանց շահերը:
-Այս միտքն ուղղակի ծիծաղել է, որովհետև չի կարող իշխանություն ունեցող որևէ մարմին ենթարկվել ինչ-որ մարդկանց, որոնք արդեն որևէ ազդեցություն չունեն, և որոնցից որևէ կախում գոյություն չունի:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի