Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը դարձավ բուռն քննարկումների թեմա։ Արցախի պետական դրոշի բացակայությունից բացի, մարդիկ հետաքրքրվում էին նաեւ հանդիպման օրակարգով։ Ինչպե՞ս էր ստացվել, որ տեւական դադարից հետո Փաշինյանն ու Սահակյանը հայտնվել էին մի սեղանի շուրջ։ Ընդունե՞նք, որ երկու հայկական պետությունների ղեկավարները հասկացել են, որ լարված փոխհարաբերություններն ու իրար հետ Ֆեյսբուքով խոսելը, ավելի ճիշտ՝ պատերազմելը, ոչ մի լավ տեղ չի տանելու, ու պետք է վերջ դնել այդ ամենին։ Թե՞ արցախյան հարցի շուրջ կարեւոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք էլ պարտադրել են այդ հանդիպումը, գրում է hraparak.am-ը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Փաշինյանն Աշխաբադում երկժամյա զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում տրված ճաշի ժամանակ։ Իսկ նախօրեին էլ Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարեց Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածությունների մասին, թե, իբր, իրեն հայտնի է, որ պայմանավորվածություն կա, որպեսզի Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ։

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էին երկու ամիս առաջ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում։ Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը․ «Չի նշանակում՝ ինչքան հաճախակի են հանդիպում, ավելի մոտ են, ինչքան ուշ-ուշ են հանդիպում, ավելի վատ են։ Ըստ անհրաժեշտության հանդիպումներ լինում են»։ Փորձեցինք պարզել, թե ինչ «նշանավոր իրադարձություններ» են եղել, որի մասին հիշատակվում է Արցախի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, եւ ինչ տեղեկություններ են փոխանցվել վարչապետին։ Նաեւ՝ ինչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանը «վերջին շրջանում տեղի ունենած կարեւոր հանդիպումներից ու քննարկումներից», որի մասին հայտնում են կառավարության հաղորդագրության մեջ։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց միայն, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին Երեւանում եւ հանդիպում են ունեցել իրենց արտգործնախարարի, իսկ երեկ էլ՝ Արցախի նախագահի հետ․ «Բայց սա միակ հարցը չէ․ քննարկվել են տնտեսական համագործակցության եւ մի շարք այլ հարցեր։ Վարչապետը տեղեկացրել է նախագահին Արցախի հարցի հետ կապված իր հանդիպումների ու քննարկումների մասին»։ Նոր փակագծեր չբացեց խոսնակը։ «Եվ հետո՝ պարտադիր չէ, որ նոր զարգացումներ լինեն, ընդամենը աշխատանքային քննարկում էր»։ Հետաքրքրվեցինք՝ Ալիեւի հետ երկժամյա քննարկման ընթացքում դրական տեղաշարժ եղե՞լ է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի տեսլականի մասով։ «Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հարցում կա միայն մեկ խոչընդոտ․ դա Ադրբեջանն է։ Ինչպես հայտնել էին, եւ տեսնում ենք՝ Ադրբեջանը չի պատրաստվում կառուցողական քայլի գնալ եւ ընդունել այդ առաջարկը, եւ դա բավական բարդ գործընթաց է լինելու։ Ադրբեջանը չի փոխում իր տեսակետը, իսկ այն, որ պաշտոնական Երեւանը շարունակում է ջանքեր գործադրել՝ վերականգնելու Արցախը բանակցություններում, դա հեշտ հարց չէ»։

Իսկ պաշտոնական Ստեփանակերտին հայտնի՞ են Փաշինյան-Ալիեւ վերելակային հանդիպման մանրամասները, եւ արդյոք իրենք կիսո՞ւմ են Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կա փոխպայմանավորվածություն Արցախը բանակցությունների սեղան չվերադարձնելու հարցում։ «Բալասանյանը քաղաքական գործիչ է, ես չեմ ուզում մեկնաբանել իր խոսքերը»,- ասաց Բաբայանը։ Իսկ տեսնո՞ւմ է անհրաժեշտություն, որ Արցախի իրավապահ մարմինները Բալասանյանից բացատրություն պահանջեն․ այդպիսի կոչեր են հնչում նրա վերջին ասուլիսից հետո։

Այդ հարցից Բաբայանը խուսափեց՝ տալով անորոշ պատասխան․ «Ինքն ասուլիսի վերջում ասել է, թե երբ կներկայանա։ Այնպես որ՝ այդ հարցն իրեն պետք է տալ»։ Հարցրինք նաեւ՝ Արցախում համաձա՞յն են Բալասանյանի մեկ այլ գնահատականին, թե Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Խոսնակի պատասխանն առավել քան ուշագրավ էր․ «Գիտեք, ես կասեմ մի բան, ես չեմ էլ ուզում մտածել կամ կասկած ունենալ, որ ՀՀ ղեկավարությունն արցախադավ քաղաքականություն վարի, դա լինելու է հայադավ քաղաքականություն, ո՞նց կարող է ՀՀ ղեկավարը նման քաղաքականություն վարի»։ Նկատի ունեք՝ շարունակի առաջին նախագահի քաղաքականությո՞ւնը։ «Չէ, քայլ կատարի, որը Արցախին դեմ լինի, հայի պետականության դեմ գործի»։ Հարցը վերաբերում էր առաջին նախագահի գիծը շարունակելուն։ «Դե, գիտեք, չպիտի գնանք՝ անցյալը փորփրենք, ես ասում եմ այն, ինչին պիտի բոլորը հետամուտ լինեն»։