Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ
Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի Ֆրանսիայի սպառազինությունների մատակարարման մասին հարցին։
ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։
Պատասխանելով ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրերը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները եւ դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։ «Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- ընդգծել է Նաղդալյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց