Ավելի քան հարյուր հազար դոլար պետբյուջեից՝ Նիկոլ Փաշինյանին գովազդելու համար
Հայաստանի կառավարությունը, իբր «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»- գովազդելու, իսկ իրականում Փաշինյանի անձի պաշտամունքն իրականացնելու համար բյուջեից ծախսելու է 48 միլիոն 900 հազար դրամ, այլ կերպ ասած, ավելի քան հարյուր հազար դոլար:
Այս գումարով Փաշինյանի ուղերձները հանրությանը ներկայացվելու են նաեւ ժամանակակից ցուցապաստառներով:
«Փաստինֆո»-ի հարցին, թե այդուհանդերձ, ինչո՞ւ մրցույթ չի հայտարարվել եւ արդյո՞ք մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում, Վլադիմիր Կարապետյանը ցնցող պատասխան է տվել.
«Դուք սովոր եք երեւի, որ վերջին 20 տարվա ընթացքում մշտապես այդպես է եղել , հիմա այդպես չէ։ Ուզում եք ասել՝ հիմա էլ այդպես է, այդպես չէ, անում ենք այնպես, ինչպես այս պահին նպատակահարմար է՝ հանրային շահից ելնելով։ Տրամաբանություն կա նրանում, որ Հայաստանի զարգացման ռազմավարության քննարկումները տեղի կունենան հնարավորինս շուտ, կարող էինք ավելի շուտ սկսել»։
Մեկ անձից գնում են անում առանց մրցույթի եւ գումարն էլ ծախսում են գործող վարչապետի գովազդը կամ PR-ն իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանից Լենիդ Բրեժնեւ են կերտում հեղափոխական ժողովրդի աչքի առաջ:
Եւ իրոք ավելորդ է հաշվել, թե այդ մեկ միլիոն դոլարով ինչ կարելի էր անել գետնի վրա գտնվող մի շարք հարցեր կարգավորելու համար:
Հակոբ Ասատրյան
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են