Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Սերժ Թանկյանը մինչ օրս ՀՀ-ում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից

«168 ժամը» գրում է․ «Սերժ Թանկյանը, ինչպես հայտնի է, հեղափոխության ամենաակտիվ աջակիցներից էր: Չնայած խոստմանը, սակայն, նա մինչ օրս Հայաստանում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակելով հայաստանցիներիս ուղղորդել՝ թե ինչպես ապրել, ում աջակցել և ինչի դեմ պայքարել: Այսպես, նա ակտիվ միացավ նաև Ամուլսարի դեմ պայքարին՝ դրամահավաք կազմակերպելով Ամուլսարի ճանապարհները փակողներին աջակցելու համար, տեսաուղերձներ հղելով Ամուլսարի «աղետների» մասին ու կոչ անելով բոլորին միանալ Ամուլսարի ճանապարհները փակողներին:

Այս օրերին, սակայն, Հայաստանում գտնվող ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ամուլսարի մասին բոլորովին այլ երգ երգեց: Դեռ երեկ ճանապարհները փակելու կոչեր անող Թանկյանը այսօր պարզել է, որ դա պետության համար իրավական խնդիր է: Այնինչ, մինչ երեկ նա վստահաբար ասում էր, որ Ամուլսարը «աղետ է»: Հիմա Թանկյանը օգտագործում է «ենթադրյալ աղետ» արտահայտությունը և զգուշացնում է, որ երկիրը կարող է իրավական աղետի առաջ կանգնել:

Ի՞նչ պատահեց Ամուլսարի դեմ կատաղի պայքարող Սերժ Թանկյանին: Հավանաբար այն, որ իր կողմից սատարվող հեղափոխության առաջնորդ Փաշինյանը վերջապես բացատրել է, որ Ամուլսարի փակ ճանապարհները իրական խնդիր են երկրի տնտեսության ու հեղինակության համար, մինչդեռ բնապահպանական խնդիրները տեսական են ու չափազանցված են հեղափոխությանը սատարած ակտիվիստների կողմից:

Խնդիրն այն, է որ վարչապետն ինքն է հավանաբար բոլորովին վերջերս դա գիտակցել, քանի որ մեկ տարուց ավելի պետության անգործության պայմաններում երկրի հեղինակությանը լրջագույն հարված հասցնելով՝ երկրի ղեկավարը լռում էր խնդրի մասին: Այս լռության ֆոնին սերժթանկյանները կրակի վրա յուղ էին լցնում՝ առանց երկրի գործարար համբավի հանդեպ որևէ պատասխանատվության: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լռում էր, երբ, օրինակ, 168.am-ի զրուցակից հրապարակախոս-փոձագետները, տնտեսագետներն ու բնապահպանները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, միշտ խոսել են այն մասին, որ ներդրողի հանդեպ պետության կողմից հանդուրժվող ապօրինությունը իրավական ու տնտեսական հետևանքների է հանգեցնելու:

Լռում էր, երբ մենք խոսում էինք այն մասին, որ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Ամուլսարի ծրագիրը չի կարող ունենալ այն բնապահպանական ռիսկերը, որոնց մասին տարիներով աղաղակել են վարչապետի ակտիվիստ ընկերները: Մենք մեր տեսակետը չենք փոխել՝ անկախ քաղաքական իրավիճակից, իսկ ահա պատեհապաշտներին հատուկ է խոսել «աղետներից» և փոխել տեսակետը՝ ըստ քաղաքական իրավիճակի:

Ի դեպ, քաղաքական իրավիճակի մասին: Սերժ Թանկյանն ասում է, որ իրեն դուր չի գալիս, որ Ամուլսարի հարցը քաղաքականացվել է: Իսկ ո՞վ է քաղաքականացրել հարցը, եթե ոչ՝ վարչապետը:

Ո՞վ էր անդադար հայտարարում, թե իբր Ամուլսարի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների հետ կոռուպցիոն համագործակցության արդյունք է, սակայն մինչ օրս այդպես էլ չկարողացավ որևէ ապացույց բերել։

Ո՞վ իր ակտիվիստ ընկերների աջակցությունը չկորցնելու համար մեկ տարուց ավելի երկրի խոշորագույն ներդրումը դարձրեց պատանդ:

Ո՞վ թանկարժեք փորձաքննություններ ու հետազոտություններ պատվիրեց, ոչ թե՝ որովհետև Ամուլսարը ամենավտանգավորն էր, այլ՝ որովհետև ճանապարհները փակ էին, իսկ պետությունը իր գործառույթները իրականացնելու փոխարեն՝ գերադասեց ձգձգել խնդիրը՝ անիմաստ փորձաքննություններով:

Ո՞վ հրապարակայնորեն ընդունելով, որ Ամուլսարի հետ կապված ո՛չ կոռուպցիա են հայտնաբերել, ո՛չ բնապահպանական լուրջ խնդիր, այդպես էլ չկարողացավ հարցը լուծել, որովհետև վախեցավ աղմուկից ու հիմա էլ խոսում է նոր փորձաքննությունների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սեփական վարչարարական անկարողությունը ներդրողի գլխին ջարդել: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ տնտեսական հարցը քաղաքական դաշտ բերելու աղաղակող փաստ:

Ի դեպ, Սերժ Թանկյանն այս օրերին ասաց, որ չգիտի որևէ այլ կառավարություն, որը մեկ հանքի ուսումնասիրության վրա այսքան ժամանակ ու ջանք է ներդնում: Սա ասում էր՝ որպես կոմպլիմենտ՝ կառավարությանը:

Քանի որ ռոք երաժշտին իրավական իրողությունները բավական ուշացումով են տեղ հասնում, հիմիկվանից տեղյակ պահենք, որ մեկ հանքի վրա կառավարության այսքան կենտրոնացումը ոչ միայն լավ բան չէ, այլև ևս մեկ իրավական «աղետ է» պետության համար: Երբ վարչապետ Փաշինյանն ինքն է ընդունում, որ Ամուլսարը Հայաստանում լավագույն հանքն է, ու չնայած դրան՝ կառավարությունը հենց այս հանքը նորից ու նորից «հետազոտելու» վրա է ժամանակ ծախսում, սա Սերժ Թանկյանի հայրենիք ԱՄՆ-ում կոչվում է՝ թիրախավորում, խտրականություն և, ինչո՞ւ ոչ՝ ապօրինություն:

Հենց սա է տնտեսական ու իրավական հարցը քաղաքական դաշտ բերելու ամենավառ օրինակը: Երբ հարցը օրենքի շրջանակներում շուտափույթ լուծելու փոխարեն, իշխանությունը, շրջանցելով օրինականությունն ու հավասարության սկզբունքը, լուծումը ձգձգելու նորանոր առիթներ է փնտրում՝ բացառապես քաղաքական պատճառներով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: