Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Հեյդար Ալիեւը ճանաչում եւ բանակցություններ էր վարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը փաստորեն ճանաչում եւ բանակցություններ էր վարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարը շեշտադրել է երկու հարց. ինչո՞ւ երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացը՝ հեղինակավոր միջնորդների, ՄԱԿ ԱԽ 3 անդամների մասնակցությամբ, առաջընթացով չպսակվեց։ Եվ ինչո՞ւ ինքնորոշման անթերի իրականացված ակտը վերածվեց արյունահեղ հակամարտության։

«Իրականում արդյունք կա։ Դա 1994 թվականի մայիսի հրադադարի համաձայնագիրն է։ Դրա ստորագրումը հնարավոր դարձավ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի բանակցությունների արդյունքներով, պատրաստվեց փաստաթուղթ, որին միացավ Հայաստանը»,- նշեց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ Հեյդար Ալիեւը հանձնարարել է փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ եւ պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։

«Փաստաթուղթը կազմվել է ռուսերեն, եւ դրանում օգտագործվում է «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ Հեյդար Ալիեւ։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ եւ տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- փաստել է Շավարշ Քոչարյանը։

Սակայն, շարունակել է փոխարտգործնախարարը, այժմ Ադրբեջանը խուսափում է ուղղակի բանակցություններից եւ ձեւացնում է, թե այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Արցախն է, բնավ չկա։ «Հետեւաբար, չի ցանկանում առաջընթաց բանակցություններում։ Ոչ ոք լիազորված չէ խոսել Արցախի փոխարեն այն հարցերի մասին, որոնք գտնվում են Արցախի անմիջական իրավադատության ներքո, օրինակ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա անգամ Արցախի իշխանություններն են սահմանափակված ժողովրդի կամքով եւ հանրաքվեով»,- ընդգծել է փոխնախարարը։ Նա ավելացրել է, որ Ադրբեջանը բանակցությունների անվան տակ քարոզչական պատերազմ է վարում, որպեսզի փորձի ապացուցել միջազգային հանրությանը, որ Հայաստանի հետ հակամարտությունը վերաբերում է տարածքային վեճին։ «Բայց փաստերը վկայում են հակառակը, վերը նշված համաձայնագիրը դրա վկայությունն է»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հակամարտության պատճառն այն է, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում բանակցություններ եւ փոխզիջումներ՝ ընդունելով միայն ուժը։ Արցախցիների խաղաղ ձգտումներին Ադրբեջանը պատասխանեց բարբարոսական գործողություններով, որոնք հակասում են քաղաքակրթության մասին պատկերացումներին՝ հայերի ջարդը Սումգաիթում, Բաքվում, Գուրգեն Մարգարյանի սպանությունը, ապրիլյան պատերազմը, որի ընթացքում ընդամենը 4 օրում իրականացվեցին այնպիսի բարբարոսական գործողություններ, որոնք բնորոշ են ծայրահեղ արմատական խմբավորումներին։

«Հայկական կողմերը խոսում են ինքնորոշման մասին, Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականությունից։ Բայց միջազգային իրավունքը չի հակադրում այս սկզբունքները»,- ընդգծել է Քոչարյանը՝ բերելով Սերբիայի եւ Կոսովոյի օրինակը։

«Որովհետեւ ինքնորոշման համար ժողովուրդը չպետք է թույլտվություն հարցնի ինչ-որ մեկից։ Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ 8 սկզբունքները փայլուն ձեւակերպում են դա. բոլոր ժողովուրդները միշտ ունեն սեփական հայեցողությամբ, առանց արտաքին միջամտության լուծելու իրենց կարգավիճակի հարցը»,- ամփոփել է Շավարշ Քոչարյանը։