Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը «բացել դարպասները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպմանը պատասխանել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային արձագանքներին:
«Մեր խնդիրը այնպիսի ահաբեկչական կառույցների հետ է, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը», որոնք փորձում են զավթել Սիրիան: Մեր քուրդ եղբայրների հետ մենք խնդիր չունենք»,-ասել է նա:
Էրդողանը այնուհետև անդրադառնալով ԵՄ-ի` ռազմագործողությունը դատապարտող հայտարարությանը, հայտնել է.
«Հե'յ, Եվրամիություն, ուշքի՛ եկեք: Եթե դուք մեր ռազմագործողությունը որպես ներխուժում եք փորձում որակել, ապա մեր գործը հեշտ է՝ կբացենք դարպասները և 3.6 մլն փախստականններին (Թուրքիայում ապաստանած) կուղարկենք ձեզ մոտ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» և «Դեմոկրատական միություն կուսակցությունը» Թուրքիան ահաբեկչական է որակում և համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական թևը:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...