Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մինչ Հայաստան այցելելը կուղևորվի Ադրբեջան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։
Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վարչապետը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։ Սա ավանդույթի շարունակությունն է, երբ վերջին նշանակված կամ ընտրված պաշտոնյան առաջինն է այց իրականացնում հարևան երկիր։ Ես կարող եմ գոհունակություն հայտնել, որ Գախարիան նշանակվելուց հետո շատ արագ կազմակերպեց իր նախաձեռնությունը՝ այցելելու Հայաստան։ Մենք ունենք շատ ծավալուն օրակարգ երկկողմ համագործակցության, նաև ունենք վերջերս ձևավորված ավանդույթ վարչապետերի միջև սերտ համագործակցության։ Սա փայլուն հնարավորություն է, որպեսզի տեղի ունենա ծանոթություն, և, ճանաչելով մեր վարչապետին, վստահ եմ, որ անմիջապես այդ ծանոթությունը կվերածվի գործնական խոսակցության, որտեղ կքննարկվեն բոլոր երկկողմ հետաքրքրության հարցերը»,- ասաց Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այցելության հրավերը հղել են հոկտեմբերի 15-ի վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Մինչ Հայաստան այցելելը, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաեւ Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...