Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. Այն հաջող է անցել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Մանրամասներ ԲԿ-ից չեն հայտնել, մասնավոապես, թե ինչ վիրահատություն է արվել:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել:
«Նախագահին վիրահատել են, ամեն ինչ հաջող է անցել: Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում»,-ասաց Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն. «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց