«Աստղային» և իրական օրակարգ
«Առավոտ» թերթը գրում է.
«Հասկանալի պատճառներով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի [WCIT] ամենակենտրոնական իրադարձությունն է համարվում Քիմ Քարդաշյանի ներկայությունը: Դա շատերի մոտ նյարդային ռեակցիա է առաջացնում:
Պարզ է, որ Քիմը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում լավագույն մասնագետների թվին չի պատկանում: Ես կդժվարանայի նրան ընդհանրապես որևէ բանի մասնագետ անվանել, նա պարզապես աշխարհում և հատկապես Միացյալ նահանգներում շատ մեծ ժողովրդականություն վայելող անձնավորություն է:
Թե ինչու է այս կամ այն մարդը ժողովրդականություն վայելում՝ դա երկար պատմություն է, որը պետք է պատմեն PR-ի տեխնոլոգիաների վարպետները: Բայց Քիմ Քարդաշյանի ժողովրդականությանը մենք` հայերս, պետք է պրագմատիկ մոտենանք, հայկական արմատներ ունեցող համաշխարհային աստղն արդեն երկրորդ անգամ գալիս է մեր երկիր, որի հանդեպ ջերմ դրական վերաբերմունք է արտահայտում:
Նա փաստորեն գովազդում է Հայաստանը` աշխարհում իր 150 միլիոն երկրպագուների համար, և դրա համար մենք պետք է միայն շնորհակալ լինենք այդ կնոջը: Նույնն անում են ավելի էական ոլորտներում իրենց տաղանդները ցուցաբերած Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը, որոնք նույնպես մասնակցում են WCIT-ին:
Բայց WCIT -ին և դրա անցկացումը Երևանում կարևոր իրադարձություն է մեզ համար` անգամ առանց «աստղային հավելվածի»: Դա, իմ ընկալմամբ, ոչ այնքան IT-ի արտադրանքի տոնավաճառ է և բիզնես կապեր հաստատելու միջոցառում, որքան ապագայի վերաբերյալ գաղափարների քննարկման հարթակ:
Հաշվի առնելով, թե ինչպես է տեխնոլոգիաների ազդեցության տակ փոխվել աշխարհը վերջին 20 տարվա ընթացքում և ինչ քաղաքական, սոցիալական և հոգեբանական փոփոխությունների է դա բերել, ոլորտին մոտ և նույնիսկ ոչ այնքան մոտ կանգնած հայտնի մարդիկ փորձում են կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու մոտակա 20 տարիների ընթացքում: Կարևոր է, կասեի անգամ՝ նշանակալից է, որ այդ խնդիրները քննարկվում են Հայաստանում՝ մի երկրում, որտեղ մի կողմից՝ զարգացած է ՏՏ ոլորտը, իսկ մյուս կողմից՝ հազարամյակների պատմություն ունի և գտնվում է արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների սահմանագծին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց