5 300 000 դրամ, 73 հազար դոլար. էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքը
«Փաստը» գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ Տ. Գաբրիելյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:
Փոխնախարարի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 73 000 ԱՄՆ դոլար և 5 300 000 ՀՀ դրամ:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 69 000 ԱՄՆ դոլար և 7 300 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 7 788 190 ՀՀ դրամ: Այս եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 894 095 ՀՀ դրամ և 3 894 095 ՀՀ դրամ:
Տիգրան Գաբրիել յանը էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի հունիսին, մինչ այդ զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց