Մեղրի քաղաքը մինչեւ տարեվերջ կապահովվի գազով. վստահեցում
Մեղրի քաղաքը մինչեւ տարեվերջ կապահովվի գազով: Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը հանդիպում է անցկացրել Մեղրիում:
«Այնտեղ մենք իմացանք, որ Մեղրիում դեռեւս խորհրդային տարիներից գազ չկա: Մենք այդ հարցը կբարձրացնենք ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: ՀՀ վարչապետն այդ հարցն իր մոտ ֆիքսել է, եւ մի քանի օր անց մեզ հայտնեցին, որ այնտեղ արդեն համապատասխան չափումներ են անցկացվում»,- նշեց պատգամավորը:
Իր հերթին, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին մասնակցության համար: «Այժմ գործնական քայլեր են ձեռնարկվում, խնդիրն արագ լուծվում է»,- վստահեցրեց Զաքարյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց