Մեր իշխանությունն օգտագործում է միայն սադրելու և լռեցնելու լծակները. Սոնա Աղեկյանը՝ «Հայելի» ակումբի վրա հարձակման մասին
Փորձում են ճնշում գործադրել Թովմասյանների ընտանիքի հանդեպ: Սա նշանակում է, որ մեր իշխանությունը օգտագործում է միայն սադրելու և լռեցնելու լծակները: Այս մասին «Հայելի» ակումբի դիմաց հրավիրված ասուլիսին ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
«Պարոն Նիկոլ Փաշինյա՛ն, Դուք այս պահին հանդիսանում են ՀՀ-ի իշխանությունը ղեկավարող միանձնյա դիկտատորը, և Ձեր ամենամտերիմ անձանցից մեկի մասնակցությամբ «Հայելի» ակումբի հանդեպ կատարվեցին սադրիչ գործողություններ: Այդ անձն արդյո՞ք այս պահին կալանավորված է: Խոսքս ուղղում եմ Ձեզ և պատասխանն ակնկալում եմ Ձեզնից»,- ասաց նա և հիշեցրեց, որ նույն անձը «Այլընտրանքային քաղաքապետարանի» անցկացրած խաղաղ ակցիայի ժամանակ փորձել է հարվածել իրեն:
Աղեկյանի խոսքով՝ եթե այդ անձը մինչև հիմա կալանավորված չէ, ուրեմն վարչապետի անմիջական հովանավորությունն է օգտագործում, որպեսզի կատարի այս կամ այն սադրիչ գործողությունները իրականությունը ներկայացնող անձանց հանդեպ: Աղեկյանը նաև լուսանկարներով ցույց տվեց, որ այդ անձը մտերիմ է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Հայկ Մարությանի հետ:
«Պահանջում ենք, որ հենց այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարի «Հայելի» ակումբի նկատմամբ կատարված գործողությունների վրա, նաև ոստիկանների ուշադրությունը այս հանցագործների վրա, որովհետև որևէ մեկը, որը ոտնձգություն է կատարում և քաղաքական գործչի, և խոսքի ազատությունն օգտագործող մամուլի, լրատվամիջոցների վրա, պետք է դատապարտվի»,- նշեց Աղեկյանը:
«Ճնշում են փորձում իրականացնել նաև Թովմասյանների ընտանիքի հանդեպ: Սա նշանակում է, որ մեր իշխանությունը օգտագործում է միայն սադրելու և լռեցնելու լծակները»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց այդ ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել նաև ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց