Ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմներն են քննարկվել. «Իմ քայլի» նիստն ավարտվեց
«Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները: Այս մասին երեկ` հոկտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ` նշելով, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել վարչապետի հետ:
«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,- ասաց նա:
Լիլիթ Մակունցը հավելեց, որ խոսել են նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ:
«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա:
Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց. «Կարծես, այո»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց