Կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից տանում էին
«Իրատես» թերթը գրում է.
«Ինչու քաղաքականությունից լրիվ կտրված Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին կուսակցական ակտիվ աշխատանքի է անցել։ Ժամանակին մսխած քաղաքական կապիտալը այսօր հազիվ թե հնարավոր լինի վերականգնել, ուրեմն ի՞նչն է անհանգստացրել Հովհաննիսյանին։
Ակտիվ քաղաքականություն վերադառնալու պատճառը ոչ թե իշխանությանն աջակցելը կամ նախկինների հետ նրա դեմ պայքարելն է, այլ ընդամենը միջնորդ լինելը։ «Ո՛չ պարոն Փաշինյանը, ո՛չ ես ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, մենք միասին պետք է պատրաստենք նոր Հայաստանը հաջորդի համար: Մեր խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք ոչ թե մենիշխանության, անձնավորված իշխանության ճամփով, այլ պատրաստենք նոր ՀՀ-ն հաջորդի համար»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իրականում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը ոչ թե միջնորդության անհագուրդ ցանկություն ունի, այլ, մեր տեղեկություններով, կուսակցությունը կորցնելու վտանգ է զգացել։ Որպեսզի իր «շահած-պահած» քաղաքական միավորը վերջնականապես «չթռչի» ձեռքից, նա նորից փորձում է կուսակցության ղեկավարումը անձամբ ստանձնել։
Թե ինչ ճակատագիր կունենա վերակազմավորված կուսակցությունը, ժամանակը ցույց կտա, ինչպես Հովհաննիսյանն է ասում, երբ այդ «հաջորդը» գա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց