Վլադիմիր Կարապետյանը զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին
Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու էր եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի իշխանությունները ամեն բան արել է, որպեսզի ռուսական կողմին սիրաշաեն: Իշխանության ներկայացուցիչները աշխատել են բոլոր ֆրոնտներով:
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ գործին խառնվել է նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա փորձել է մտերմիկ հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ: Մեր աղբյուրներից փոխանցմամբ հարաբերությունների ջերմացման համար Վլադիմիր Կարապետյանը զենք է նվիրել Դմիտրի Պեսկովին:
Մեր ունեցած տեղեկությունների մասով փորձեցինք ստանալ նաև Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը: Ֆեյսբուքյան նամակագրության միջոցով փորձեցինք ստանալ Կարապետյանի հերքումը, կամ հաստատումը: Գրավոր պարոն Կարապետյանը դեռևս չի պատասխանել մեր հարցին, չնայած այն հանգամանքին, որ ծանոթացել է մեր հարցին: Բանավոր հեռախոսազրույցի փորձերը երկուստեք անահջողությամբ պսակվեցին:
Պատրաստ ենք հրապարակել նաև Վլադիմիր Կարապետյանի տեսակետը մեր կողմից հրապարակված տեղեկատվության մասով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)