Յուրաքանչյուր քաղաքացի իրեն չձեռնտու դատավորի հետ կապված ցանկացած գործողություն կարող է նախաձեռնել. Միհրան Պողոսյան
«Եթե իշխանությունն օրենքի նախագիծ է մշակել, որ ֆինանսական փոխհատուցման պարագայում դադարեցնեն ՍԴ դատավորների լիազորությունները, ապա այդ տրամաբանությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն չձեռնտու դատավորի հետ կապված ցանկացած գործողություն կարող է նախաձեռնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին նա ասել էր, որ մտածում էր ինքնաբացարկ հայտնելու համար դատավորին դրամական փոխհատուցում առաջարկել. «Առկա իրողությունների շրջանակում ՀՀ-ում նորմալ է գնահատվում, երբ դատավորի կողմից չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են նշանակում, հիմքը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքն է»,-ասել էր նա։
Լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց. «Հաշվի առնելով այժմյան իշխանության վարքագիծը, երբ ՍԴ դատավորներին օրենքի մակարդակով կարգավորում է առաջարկվում, որ դրամական փոխհատուցման պարագայում վաղաժամ դադարեցվեն լիազորությունները, ուրեմն եկեք արձանագրենք, որ ինչ-որ մի պարագայում դա ընդունելի է, իսկ այս դատավորի նկատմամբ ընդունելի չէ՞»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ դա խոսում է միայն այն մասին, որ կոնկրետ քաղաքական նպատակներ են իրականացվում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօրվա դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Դանիբեկյանին։ Վերջինս այդ հարցով այժմ խորհրդակցական սենյակում է։ Որոշումը կհրապարակվի ժ. 16:45-ին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց