Փոքր երկիր լինելով Հայաստանը ՏՏ ոլորտում համարվում է սուպեր ուժ. Թայվանի առեւտրի զարգացման խորհրդի ղեկավար
Փոքր երկիր լինելով Հայաստանը ՏՏ ոլորտում համարվում է սուպեր ուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Թայվանի առեւտրի զարգացման խորհրդի ղեկավար Ջեմս Հոնգը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Երեւանում անցկացվող WCIT համաժողովից, եւ ինչ է տվել Թայվանին այդ համաժողովը, որը նախորդ նգամ անցկացվել է այդ երկրում, Հոնգը պատասխանեց. «Մեզ համար մեծ պատիվ է եւ մենք շատ ոգեւորված ենք այս համաժողովին ներկա լինելու համար; Սա այստեղ առաջին նմանատիպ կոնգրեսն է: Այո, 2017 թվականին Թայվանը հյուրընկալել է WCIT համաժողովը, որովհետեւ Թայվանը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ, հզոր ուժ է համարվում: Կարծում եմ՝ ողջամիտ որոշում էր WCIT-ն այս տարի անցկացնել Հայաստանում, քանի որ նույնիսկ փոքր երկիր լինելով Հայաստանը ՏՏ ոլորտում համարվում է սուպեր ուժ: Մենք եկել ենք շատ մեծ հանձնառությամբ՝ ցույց տալու Թայվանի սմարթ լուծումները: Մենք ակնկալում ենք Հայաստանի հետ ավելի շատ համագործակցել ՏՏ ոլորտում»:
Նա նաեւ ներկայացրեց Taiwan excellence-ը մրցանակաբաշխությունը, որը գնահատում է ամբողջ աշխարհի ՏՏ ոլորտի լավագույն արտադրանքը եւ մրցանակներ է բաշխում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց