««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Սիրանուշ Անտոնյանը:
Նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 29-ին: Մրցույթի արդյունքում հաղթել և պաշտոնում նշանակվել է Սիրանուշ Աշոտի Անտոնյանը:
Նշենք, որ Ս. Անտոնյանը ծնվել է 1983 թ.-ին, 1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2014 թ.-ից հոգեբանական գիտությունների թեկնածու է: Անտոնյանը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 13 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատել է տեղական և միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլը»:
Հիշեցնենք, որ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր այս տարվա հունիսի 27-ից՝ նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը բավարարելուց հետո:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց