Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Առանց ԼՂ հարցով բանակցային նոր պլատֆորմ ձևավորելու՝ եւ մեր բանակցային դիրքերը կթուլանան, և առաջնագծում նոր խնդիրներ կառաջանան

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ միակողմանի մեղադրանքով գուցե փորձել է սիրաշահել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Tert.am-ի գրավոր հարցին ի պատասխան նման կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, մասնավորապես հիշատակելով Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը:

Ըստ Մելիքյանի՝ հարկավոր է մասնագիտական աշխատանք՝ ձևավորելու ու գործարկելու ԼՂ հարցով բանակցային նոր պլատֆորմ: «Առանց այդ ոչ միայն մեր բանակցային դիրքերը կշարունակեն թուլանալ, այլև կարող են առաջնագծում նոր խնդիրներ առաջանալ»,-ասաց նա:

-Պարոն Մելիքյան, «Վալդայ» համաժողովին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, նշել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Նա հիշատակել է, մասնավորապես, Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ինչպե՞ս կգնահատեք նման հայտարարությունը, նման դիտարկումը որքանո՞վ է համաչափ՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ Ադրբեջանի կողմից էլ ոչ պակաս ապակառուցողական հայտարարություններ են հնչել, որոնք նման արձագանք չեն ստացել:

- Տվյալ դեպքում, հավանաբար, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Վալդայ» ակումբի աշխատանքներին հրավիրված է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ու նախարար Լավրովն այդ միակողմանի մեղադրանքով գուցե փորձել է սիրաշահել վերջինիս: Իմ դիտարկմամբ՝ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության համատեքստում Հայաստանի ու Ադրբեջանի համար միանգամայն տարբեր դերակատարումներ են սահմանված:

- Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանն անդրադաձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով նշել է, որ «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ՝ Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»: Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Բաքվի համար հակամարտության կարգավորումը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների վերադարձն իրենց բնակավայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։ Ի՞նչ եք կարծում, բանակցությունների շարունակության համար այս հայտարարությունները արդյո՞ք փակուղի են և ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչման հարցը օրակարգ կարո՞ղ է մտնել, թե ոչ:

- Այո, Իլհամ Ալիևն էլ հենց տեղում հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Խնդիրն այն է, որ նախորդ տասնամյակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորված բանակցային ձևաչափն էլ, օրակարգն էլ այնպիսին են, որ Հայաստանը ներկայանում է որպես Ադրբեջանի տարածքը զավթաց օկուպանտ-պետություն, որը պետք է դուրս բերի իր զինուժը բռնազավթված «ադրբեջանական» տարածքներից: Փաշինյանի պնդումը ես գնահատում եմ որպես պատմական իրողությունների հավաստում՝ իսկապես Արցախը եղել է, կա և կմնա Հայաստանի մաս, սակայն Արցախի Հանրապետությունը դեռևս Հայաստանի Հանրապետության մաս չի ճանաչվել անգամ ՀՀ կողմից: Մեր բանակցային թեզերը, մոտեցումները, բանակցային փիլիսոփայությունը էական վերանայման կարիք ունեն, այլապես մենք կշարունակենք մնալ այս իրավիճակի պատանդը:

- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դիտարկմանն արձագանքել է միայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Կարծում եք՝ համաչա՞փ արձագանք էր և, ընդհանրապես, վարչապետի մոտեցումը խնդրի կարգավորման հարցով որքանո՞վ կարելի է արդացված համարել:

-ՀՀ ԱԳՆ անդրադարձը կատարվածին շարունակում է մնալ բանակցային նախորդող շրջանի տրամաբանության տիրույթում, մինչդեռ վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն ինքնին նոր մեկնությունների անհրաժեշտություն է առաջ բերում, բայց նաև իրենից բանակցային նոր մոտեցումների կուռ համակարգ չի ներկայացնում: Դա տարընթերցումների առիթ է տալիս, ինչը ցանկալի չէ: Մասնագիտական աշխատանք է հարկավոր բանակցային նոր պլատֆորմ ձևավորելու և գործարկելու համար: Առանց այդ ոչ միայն մեր բանակցային դիրքերը կշարունակեն թուլանալ, այլև կարող են առաջնագծում լրացուցիչ նոր խնդիրներ առաջանալ: Նախկինում ևս առիթներ ունեցել եմ ասելու, որ մեր բանակցային պլատֆորմի փոփոխությունը նաև դիրքերում առավել կայուն իրավիճակ ապահովելու պոտենցիալ կարող է ունենալ:

- 4 օրում Հայաստանի տարածքում ունեցանք 1 զոհ և 4 վիրավոր: Արդյո՞ք Լավրովի այս հայտարարությունը Ադրբեջանին տրված քարտ բլանշ էր և հնարավոր համարո՞ւմ եք մարտական գործողությունների վերսկսումը:

- Կարծում եմ, որ առայժմ հակառակորդը կնախընտրի ակտիվացնել դիպուկահարների պատերազմը՝ դրանով մեզ պարտադրելով պատժիչ գործողություններ նախաձեռնել, և մշտապես թեժ կպահի իրավիճակը դիրքերում: Անշուշտ, այդ դեպքում հակառակորդն իր համար նաև առավել հարմար նախադրյալներ կստեղծի ավելի ծավալուն ռազմական գործողությունների դիմելու որոշումը կայացնելու պարագայում:

-Սահմանին նման լարվածությունը որևէ ձևով ՀՀ իշխանությունների կողմից արձագանք չի ստացել, չեն պարզաբանվում, թե արդյոք ձեռնարկվում են քայլեր: Հաշվի առնելով, որ ներքաղաքական օրակարգում ևս խնդիրներ կան (ուժային կառույցների ղեկավարների փոփոխություն) կարծում եք իշխանություններն իրավիճակին տիրապետո՞ւմ են:

-Այս հարցի միանշանակ պատասխանը ես չունեմ: Այժմ մենք քաղաքական տրանզիտի փուլ ենք ապրում, իսկ վերջինիս բնորոշ են ներքաղաքական տարաբնույթ ցնցումները ու հարաբերական անկայունությունը: Հուսով եմ, որ, անկախ ամեն ինչից, բանակը հնարավորինս զերծ կպահվի բոլոր տեսակի բացասական ազդակների ներգործությունից: