Ադրբեջանցի օրենքով գողը փախել է թշնամիներից
Ադրբեջանում թիվ մեկ քրեական հեղինակություն համարվող Նադիր Սալիֆովը, ով առավել հայտնի է որպես Գուլի, փոխել է բնակության վայրը՝ Թուրքիայից տեղափոխվելով Քաթար։
«Լենտա.ռու»-ն գրում է, որ նա համագործակցելով հատուկ ծառայությունների հետ՝ Քաթարում ստացել է բնակության իրավունք, և հիմա այդ երկրում գտնվելու է այդ ծառայությունների պաշտպանության ներքո։
Ըստ աղբյուրի, տեղափոխման պատճառները հնարավոր է կապված լինեն Սալիֆովի ու գողական աշխարհի ներկայացուցիչների միջև առաջացած խնդիրներով։
Նրան շատերը մեղադրում են՝ սոցիալական ցանցերում իր կյանքը հրապարակայնացնելու համար։
Հիշեցնենք, որ օրենքով գողերն ավելի վաղ որոշել էին հավաքվել, որպեսզի օրենքով գողի տիտղոսից զրկեն Նադիր Սալիֆովին։ Պատճառը համագործակցությունն է Արման Ջումանգելդիևի (Վայրի Արման) հետ, նա կասկածվում է Ղազախստանի հատուկ ծառայությունում աշխատելու մեջ։
«Ջումանգելդիևը ձեռք է բարձրացրել օրենքով գող Գուրամ Չիխլաձեի վրա»,- ասել է աղբյուրը։
Օրենքով գողի տիտղոսից զրկելու այլ պատճառների թվում են օրենքով գող՝ Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդո) նկատմամբ ինտրիգը։ Պնդում են, որ Գուլին տարածել է լուրեր, որ Մակրո Մոլոդոն համաձայնություն է տվել քրեական հեղինակության Վադիմ Իվանենկոյի սպանությանը։
Սակայն հավաքներին նա այդպես էլ չի ներկայացել՝ փոխելով հեռախոսահամարը կամ էլ բնակության վայրը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը