Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Մեկ անձի անփորձության, թե կանխամտածված քայլերի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը «տեղերով փոխվել են». Երվանդ Բոզոյան

«Փաշինյանի բոլոր քայլերն ու գործողություններն Արցախի հարցում նպատակ ունեն ոչ թե միջազգային մակարդակում դիվանագիտական կոնկրետ արդյունքների հասնել, այլ բավարարել ներքին լսարանի պահանջները։ Նրա բոլոր գործողությունները, քայլերը, խոսքերը ուղղված են ներքին լսարանին։ Փաշինյանի համար արտաքին լսարանի արձագանքը երկրորդական է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու դրանց արտաքին արձագանքներին, ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով, օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հայտարարելով, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», հաջորդ օրը ԱԳՆ-ի շուրթերով Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցային պրոցեսը եւ ակնարկեց, որ այդ խոսքերին պետք չէ լուրջ անդրադառնալ։

Ըստ Բոզոյանի, սակայն, Փաշինյանը չի հասկանում, որ ներքին ու արտաքին լսարանների միջեւ սահմանագիծը շատ նուրբ է եւ Ալիեւը օգտվելու է այդ հայտարարություններից։ «Ադրբեջանն, օգտվելով այս իրավիճակից, ըստ էության աշխատանք տարավ միջնորդների մոտ՝ ապացուցելու, որ Հայաստանը իր այդ հայտարարություններով փաստացի վերջ է դնում բանակցային պրոցեսին»։

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը «Վալդայ» ակումբի ամենամյա համաժողովին անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին՝ «սուտ» որակելով Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունը։ Ըստ Ալիեւի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Անդրադառնալով Փաշինյանի այն թեզին, թե Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների համար, Ալիեւն ասել է, թե «ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»։ Ըստ Ալիևի, իրենց համար ընդունելի լուծումը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում է։

Քաղաքագետը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետը նախ հայտարարեց, որ բանակցություններում պատրաստ չէ ներկայացել Արցախը, ապա՝ որ պետք է ծանոթանա հիմնախնդրին, ապա Ստեփանակերտում հայտարարեց, թե ծանոթացել է հիմնախնդրին եւ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ»։ Այս ամենը, Բոզոյանի խոսքով, Ադրբեջանը կարողացավ կապիտալիզացնել եւ միջնորդների մոտ հիմնավորել, որ բանակցային գործընթացի հիմնական ձախողող կողմը Հայաստանն է։

«Եթե Փաշինյանը Ստեփանակերտում էր ասում, որ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», ապա Ալիեւը արդեն Մոսկվայում է հայտարարում, որ «Արցախը Ադրբեջան է» եւ նրա այդ հայտարարությունը ուղղված է արտաքին լսարանին։ Ալիեւը իր երկրի ներսում չունի պոպուլիզմի պահանջ, նրա դիրքերն ամուր են եւ նա նպատակ ունի միջազգային հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ Հայաստանը ինչ արտաքին քաղաքականություն է վարում ու եթե այդպես է, ապա բանակցային գործընթաց գոյություն չունի եւ Ադրբեջանը ունի բարոյական իրավունք ուժով լուծելու խնդիրը»,-բացատրում է քաղաքագետը՝ հավելելով, որ փաստորեն, Ադրբեջանը քայլ-առ քայլ իր նպատակին հասնում է։

Ըստ Բոզոյանի, Փաշինյանն արտաքին քաղաքականության ոլորտում որեւէ նպատակ չի հետապնդում, նրա գլխավոր նպատակը ներքին լսարանին համոզելն է, որ ինքը հայրենասեր է եւ ըստ էության, իր քայլով Փաշինյանը վնասում է Հայաստանի արտաքին իմիջին՝ քանդելով այն ամբողջ գործընթացը, որը վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները կարողացել են այնպիսի խողովակի մեջ դնել, որի արդյունքում սահմանին համեմատաբար խաղաղ էր։

«Նախկինում, երբ Ադրբեջանը մերժում էր համանախագահների բոլոր առաջարկությունները, դա նրան թույլ չէր տալիս, որպեսզի լեգիտիմացնի ռազմական գործողություններով խնդիրը լուծելու նրա ցանկությունը։ Հիշենք, որ 2016թ ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրության մեղադրանքները հենց Ադրբեջանին էին ուղղված եւ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները ապացուցեցին դա։ Հիմա մենք, դատարկ տեղը՝ մեկ անձի անփորձության, թե կանխամտածված քայլերի պատճառով մենք տեղերով փոխվում ենք»,-նշեց Բոզոյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես չի հասարակությունը գիտակցում այն վտանգները, որոնք սպասվում են Հայաստանին։

«Ես չգիտեմ՝ հասարակությունը գիտակցո՞ւմ է դա , թե՞ ոչ, գիտակցելու է, երբ պատերազմին բախվի՞, դա թերեւս հոգեբանների խնդիրն է, նրանք պետք է հասկանան, թե հասարակությունն այդ ինչ աստիճանի է տրանսի մեջ ընկել, որ չի հասկանում այս ամենը։ Ի վերջո, այդ պրոբլեմից տուժելու են հասարակ մարդիկ ու իրենց երեխաները»,-եզրափակում է Բոզոյանը։