Պուտինը եւ Ալիեւը շատ գոհ են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կողմերը հաստատել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի կարծիքով՝ այս ոլորտում երկու երկրների հարաբերությունները լավ տեսլական ունեն:
«Նկատի ունեմ ծրագրերը, որի հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավորը, որ այդ խոշոր նախագծերն իրականան»,-հավելել է Պուտինը՝ նշելով նաև, որ դրանով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը:
«Կարիք կա նաև փոխանակվել տեղեկություններով, թե ինչպես են զարգանում մեր հարաբերություններն այլ ուղղություններով, հուսով եմ՝ այդ ամբողջը մեզ այսօր կհաջողվի, և դուք էլ կմասնակցեք ակտիվ հետաքրքիր քննարկմանը»,-ասել է ՌԴ նախագահը:
Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հանդիպման հնարավորության համար:
«Ինչպես դուք արդեն նկատեցիք, մենք տևական ժամանակ է, ինչ չենք հանդիպել, ավելի ստույգ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով մեր հանդիպումների հաճախականությունն անցյալ տարում»,-ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:
Ալիևը ռուս-ադրբեջանական հարաբերությունները բնութագրել է իբրև ռազմավարական գործընկերություն:
Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում դրական աճին: «Ապրանքաշրջանառությունը շարունակում է աճել, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարում: Մեր տվյալներով՝ աճը մինչև օգոստոս կազմել է 20%: Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր և լավ հարևան է: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Համոզված եմ, այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր հարաբերությունների ամրապնդման գործում»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են