Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Ասկերովին եւ Գուլիեւին վերադարձնելու փորձը սոցիալ-քաղաքական պայթյունի պատճառ կդառնա

Արցախը երբեք դիերի վերադարձի հարցը չի շահարկել, քանի որ կարծում ենք, որ այդ թեմայով շահարկումները սխալ են ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաեւ բարոյականության տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, մեկնաբանելով դիերի եւ ձերբակալված անձանց փոխանակման շուրջ բանակցությունների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Այդ մարդիկ արդեն զոհվել են: Բարոյական չէ շահարկել նրանց ծնողների, հարազատների զգացմունքները: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, հակառակը, ձգտում են շահարկել այդ թեման, սակայն դա նրանց գործն է: Ինչ վերաբերում է գերիների, ձերբակալվածների, հակառակորդի կողմում պատահաբար հայտնված մարդկանց վերադարձին, ապա մենք նման մոտեցումը ճիշտ ենք համարում ինչպես քաղղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, եւ դա միջազգային իրավունքի պահանջն է: Այլ բան չի կարող լինել: Սակայն հարցն այն է, թե ինչ ենք վերադարձնում, եթե նույնիսկ օգտագործենք այդ տերմինը՝ փոխանակում, մարդիկ միանման կարգավիճակով: Այսինքն, եթե մարդը պատահաբար հայտնվել է հակառակորդի տարածքում, նույնիսկ եթե նա զինծառայող է, սակայն ոչինչ չի արել, հանցանք չի գործել, բնականաբար, հակառակ կողմը պետք է վերադարձնի այդ մարդուն, նույնիսկ եթե չի կարող որեւէ մեկի հետ «փոխանակել» նրան: Իսկ Ադրբեջանի նման շահարկել, հայտարարել, թե կվերադարձնի երկու հայերի՝ փոխանակելով ահաբեկիչների եւ մարդասպանների հետ, որոնց մեղքն ապացուցվել է բաց, թափանցիկ դատական պրոցեսում, որին ներկա են եղել միջազգային դիտորդներ, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ, սխալ է»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Նա հիշեցրեց, որ այս մարդիկ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, սպանել են 2 մարդու, այդ թվում՝ անչափահասի, վիրավորել են մի քանի մարդու, այդ թվում՝ երիտասարդ կնոջ, պատճառել են նյութական վնաս: «Մենք չենք կարող այս մարդկանց «փոխանակել»: Եթե որեւէ մեկը փորձի գնալ այս ճանապարհով, դա կարող է այստեղ սոցիալ-քաղաքական պայթյուն առաջացնել: Այսինքն՝ չի կարող, բայց 100 տոկոսով կառաջացնի՝ միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Առավել եւս հիմա»,- նախազգուշացրեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ նման ճանապարհը զրկում է ռամիլ սաֆարովին պարսավելու բարոյական իրավունքից, զրկում է սպանված Գուրգեն Մարգարյանի եւ Սմբատ Ցականյանի, մյուս սպանվածների ազգականների եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների աչքերին նայելու իրավունքից: «Սա նույն շղթայի օղակներն են: Եթե մենք բաց ենք թողնում,- իսկ չէ՞ որ վերադարձնելը կնշանակի, որ մենք փաստացի բաց ենք թողնում ահաբեկիչներին,- դա նշանակում է, որ մենք ընդունում ենք եւ մոռանում այն, ինչ տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի հետ: Սպանվածների շիրիմներին քաղաքական գործիչների այցելությունները բացարձակ կեղծիք կլինեն: Այն, ինչ արել են Ասկերովն ու Գուլիեւը, հավասար է ռամիլ սաֆարովի արածին: Նրանց ազատելով՝ մենք հաշտվում ենք նրա արածի փաստին: Մենք ընդունում եւ մոռանում ենք մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք վաղեմության ժամկետ չունեն»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը: