Փաշինյանն ինքն իր դեմ կամ հերթական խաբեությունը
Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Անդրանիկ Քոչարյանի տղամարդուն եւ բարձրաստիճան պաշտոնյային պատիվ չբերող հայտարարությունը: Ավելին, Նիկոլ Փաշինյանի առնվազն լուռ համաձայնությամբ իմքայլականները եւ փաշինյանականները սկսեցին աջակցություն հայտնել Անդրանիկ Քոչարյանին:
Եւ այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է. «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն եւ մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»:
Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում բարեվարքություն ասելով: Գուցե նա նկատի ունի, որ բարեվարքության կանոններին համապատասխանում են նրանք, ովքեր ժամանակին փոխանցումներ են անում որոշ հիմնադրամների, պարբերաբար քծնում են իրեն եւ իր ընտանիքին, հայհոյում եւ անիծում են այլախոհներին, ընդդիմադիրներին եւ նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Հակառակ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչպես է բարեվարքության ջատագովը հանդուրժում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ինչպես է հանդուրժում իր կողմնակիցների ֆեյսբուքում եւ ֆեյսբուքից դուրս հնչեցվող հայհոյանքներն ու անեծքները, ինչպես է կոչ անում շրջափակել դատարանների աշխատանքները:
Ի վերջո բարեվարքության կանոններին տիրապետողը ոչ դատարան շրջափակելու կոչ կաներ, ոչ էլ ամեն ինչ կաներ, որ դատավորին հրեին եւ գցեին դատարանի մուտքի մոտ:
Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ: Ժողովրդի աչքերին նայելով չի ասում այն, ինչ մտադիր է իրականացնել: Չի ասում, թե բարեվարքության հաստատման ճանապարհին իրականում ինչ խնդիր են ուզում լուծել, չի ասում, թե ՍԴ նախագահի դեմ սկսված արշավի հիմնական նպատակը որն է, չի ասում, թե Ռոբերտ Քոչարյանին ազատության զրկելու թիվ մեկ պատճառն ու նպատակը որն է:
Սուտ եւ կեղծիք: Այսպես ոչ երկիր են կառավարում, ոչ հիմնարկ: Այս ամենն արդեն շատ հեռու գնաց, եւ արդեն ժամանակն է, որ այս ամենի վերջը տրվի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի