Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և նպատակ ունի չեզոքացնել ՍԴ-ն. Հրայր Թովմասյան
Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, բնորոշումներ և փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել և որ դեպքում՝ կարգապահական խախտում թույլ տվել, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Նա կարծիք է հայտնել, որ իր լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն։
Հրայր Թովմասյանը միաժամանակ նշել է, որ իր կյանքում երբեք ձեռքով չի բարևել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ մեկտեղ նույն սենյակում չի գտնվել։
«ՍԴ-ն մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ որ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը»,-ասել է նա։

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են