Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սևանը կրկին սկսել է ծաղկել, Ազգային պարկի տնօրենն աղմկահարույց բացահայտումներ է անելու

Ողջ ամառ, կապտականաչ ջրիմուռների ծաղկման շրջանում, բնապահպանները եւ Սեւանի հարցով բոլոր մտահոգ անձինք տարբեր հարթակներում քննարկում էին Սեւանի փրկության ծրագրերը, անդրադառնում պատճառներին։ Դրանք խորը եւ բազմաշերտ են՝ լճից ջրի բացթողումներ, գլոբալ տաքացում, մարդու ներխուժում լճի տարածք, ձկան ու խեցգետնի պաշարների անվերահսկելի որս եւ այլն։ Եվ, ահա, բոլոր այս քննարկումներից հետո, երբ ջրիմուռներն իջան լճի հատակը, եւ բնապահպաններն այլեւս ակցիաներ չէին անում, Սեւանում ձկան փառատոն կազմակերպեցին, մեծ քանակությամբ ձուկ եփեցին ու կերան, նույն օրերին էլ կառավարությունը թույլատրեց լճում ձկան որսը, գրում է hraparak.am-ը։

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է, որ այս սեզոնի համար տարօրինակ է, բայց փաստ, որ նորից լիճը սկսել է ծաղկել։ Հիշեցնենք․ ըստ բնապահպանների՝ լճում ձկան պաշարների նվազումն է ջրիմուռների անվերահսկելի ծաղկման հիմնական պատճառը։

Սիլվա Ադամյանի համար կառավարության կողմից ձկան որսը լեգալացնելու այս որոշումն անբացատրելի ու անհասկանալի է։ «Վերջին շրջանում ես տեսնում եմ հրապարակումներ, նաեւ կառավարության կողմից է դրա մասին ասվում, որ մենք գյուղատնտեսության համար ավելի քիչ ենք լճից բացթողումներ անելու, ուստի լճի մակարդակը կբարձրանա։ Բայց խնդիրը միակողմանի է դիտարկվում, քանի որ մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ձկնապաշարները լճում շատ ցածր են։ Որքանով որ ես եմ տեղեկացված, վերջին անգամ գիտնականներն ասացին, որ 25 հազարի փոխարեն 5 հազար, թե 3 հազար տոննա է, եւ Սեւանի էկոհամակարգը վերականգնելու համար մեզ 25 հազար տոննա ձուկ է պետք։ Այսօր կառավարությունը որոշել է լեգալիզացնել որսը, բոլորս գիտենք, որ դա վերաբերում է սիգ ձկանը։ Եվ այս իրավիճակում մենք կարող ենք հստակ ասել, որ մեկ քայլ էլ է արվում՝ կանգնեցնելու Սեւանի էկոլոգիայի վերականգնումը»։ Կառավարության այն պատճառաբանությունը, որ, միեւնույն է՝ բռնում են, եկեք լեգալացնենք, անհասկանալի է, քանի որ եթե մարդիկ այդ նույն բանն անում էին վախով, որ տեսուչները կբռնեն ու տույժերի կենթարկեն, հիմա ինչքան ուզում, այնքան էլ «խփում» են։ «Եվ այս խայտառակ որոշումով էլ ավելի քչանալու են ձկան պաշարները, եւ նորից խնդիրներ են ծագելու ջրիմուռների ծաղկման հետ կապված։ Ասեմ, որ ճիշտ է՝ ոչ մասշտաբային, բայց նորից պրոցեսը շարունակվում է»։ Սիլվա Ադամյանն այս համատեքստում հիշեցրեց, թե ինչպես էր ոչ կոմպետենտության պիտակով աշխատանքից հեռացված Ընդերքի պետական տեսչության պետ Արթուր Գրիգորյանը պայքարում ձկնագողության դեմ, բռնագրավված ձկան հազարավոր կիլոգրամներ տանում-հանձնում ծերանոցներին ու մանկատներին։


Մենք զրուցեցինք «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ։

- Պարոն Գուլանյան, որոշ տեղեկություններով՝ սիգի որսի լեգալացումից հետո լճում կրկին ակտիվացել են ջրիմուռները։ Ձուկն էլ չի կարողանում ուտել։

- Սիգը երբեւիցե չի կերել եւ չի ուտի ջրիմուռ։ Սիգը գիշատիչ կենդանի է, որը սնվում է զոոպլանկտոնով, հակառակը՝ եթե ձուկը քիչ լինի, զոոպլանկտոնի քանակը շատ լինի, զոոպլանկտոնը կսնվի ջրիմուռներով, եւ ջրիմուռների քանակը քիչ կլինի։ Սիգը՝ որպես այդպիսին, սաղմոնազգի է, եւ ինքը երբեւիցե չի սնվել ջրիմուռներով։ Առավել եւս՝ կապտականաչ։ Նայեք՝ ջրիմուռներով Սեւանա լճում սնվում են միմիայն զոոպլանկտոնները, այսինքն՝ շատ փոքր տեսակի խեցգետիններն են սնվում ջրիմուռներով։ Բայց ասեմ՝ Սեւանա լճում բռնկման պատճառն անադեմա տեսակի եւ կապտականաչ ջրիմուռներն են (քանի որ խեցգետնազգիների թեմայով դասախոսությունը շարունակվում էր, դրա որոշ մասեր բաց ենք թողնում՝ Ա․ Դ․)․․․․ Այնպես որ, սիգի քանակն ու ջրիմուռների քանակը․․․ ոնց ասեմ Ձեզ ավելի հասկանալի լեզվով․․․ ուղիղ համեմատական են, հակառակ համեմատական չեն։ Սիգի քանակն ավելացավ, ջրիմուռի քանակը կավելանա։

- Հիմա Ձեր ասածից ստացվում է, որ սիգի որսը թույլ է տրվել, որպեսզի սիգը պակասի, ջրիմուռն էլ՝ հե՞տը։

- Ոչ, իսկ ո՞վ է ասել, որ սիգի արդյունահանումը թույլատրվում է, որ քանակը պակասի։ Սիգի որսը թույլատրվում է, որովհետեւ կա արդյունագործական չափերի հասնող ահագին մեծ քանակություն, որ կարող է արդյունագործական որսի միջոցով որսվել։ Իսկ սիգի արդյունագործական որսի հիմնական խնդիրը սոցիալական լուծումն է։

- Կներեք, բայց ավազանի բնակիչները պետք է լճի մինչեւ վերջին ձուկը որսան, հետո էլ սոցիալական խնդիր լուծելու համար ոչ մի ձուկ չմնա՞։

- Ախր, ինձ ըտենց մի ասեք՝ մինչեւ վերջին ձուկը որսալ․․․ ես չգիտեմ՝ Դուք ինչ տոնով եք զանգել․․․ մինչեւ վերջին ձուկը չեն կարող եւ չեն որսա։ Եվ, ընդհանրապես, էդ լճում, որ էսօր ձուկ կա, միմիայն իմ եւ իմ թիմի կատարած աշխատանքի արդյունքն է, որովհետեւ, երբ ես ընդունել էի լիճը, մայրական կազմ չէի կարողանում գտնել։ Հիմա, խնդրեմ, էն մարդուն, որը ողջ կյանքը նվիրել է նրան, որ սիգի ծավալները հասնեն նրան, ինչ ունենք, էդ հարցն էդ տոնով մի տվեք․․․ Իհարկե, չեն կարող մինչեւ վերջին ձուկը բռնել։ Եվ ընենց չի, որ մենք շատ ենք ուզում, որ էդ ձուկը բռնեն։ Բայց մենք մի բան գիտենք, որ անհնար է արգելելը, միեւնույն է՝ որսը տեղի է ունենում, եւ միայն ազգային պարկի ու իրավապահների կարողությունների խնդիրը չէ այստեղ։ Շատ լուրջ սոցիալական խնդիր կա։ Եվ նաեւ՝ իրավական։ Եվ նաեւ՝ քաղաքական, ի վերջո, նման որոշում կայացնող քաղաքական այրերը պետք է որոշեն։

Կորոշե՞ն, որ պետք է արդյունագործական որս իրականացվի, մենք չենք սահմանափակի, չե՞ն որոշի, մենք խնդրելու ենք հավելյալ միջոցներ, որ տվեք, որ պայքար տանենք։ Թող սոցիալական լուրջ ծրագիր մշակեն, որովհետեւ առանց սոցիալական խնդիրը հաշվի առնելու ուղղակի գործողություններ չենք կարող անել։ Ի վերջո, մարդկանց հետ գործ ունենք։ Իսկ մինչեւ վերջին ձուկը որսալ մենք թույլ չենք տա։ Թեպետ ազգն այդ փորձն ունի իսպառ կորցնելու, եւ ես չեմ խուսափի ասել, որ կար ինչ-որ ժամանակ, երբ մենք իսպառ կորցրել էինք սիգը։ Բայց մենք կարողացել ենք ավելացնել սիգի ծավալները։ Սիգի, որը Սեւանա լճի համար ավելի շատ տնտեսական բնույթ է կրում, քան բնապահպանական։ Եվ նաեւ ինքը չի հանդիսանում Սեւանա լճի էնդեմիկ տեսակ։ Բնապահպանական շատ լուրջ արդյունք կտեսնենք, երբ սիգի չափ իշխան ունենանք։ Մենք այդ խնդիրը կլուծենք, երբ կլուծենք մեր գետերի հարցը, որովհետեւ հիմա իշխանը հնարավոր է ավելացնել միմիայն արհեստական վերարտադրության միջոցով։

ՀԳ․ Հարցազրույցի վերջում Վահե Գուլանյանն ասաց, որ սիգի որսի լեգալացմանն ընդդիմացողները մարդիկ են, որոնց ձեռք չի տալիս, որ այդ որսը լեգալացվի։ Ովքե՞ր են։ «Հիմա չեմ ասում, կլինի՝ կտեսնեք»,- խոստացավ Գուլանյանը։

hraparak.am