Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը՝ սահմանային «Մարգարա» անցակետ շրջայցի ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված ենք Լարսի անցակետից, և Թուրքիայի հետ սահմանների բացումը տնտեսվարողներին օգնելու է մի քանի առումներով»,- ասել է փոխնախարարը։ Ըստ նրա՝ դրանով կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, կկարճանան մատակարարման շղթաները, և կընդլայնվի շուկաների հասանելիությունը։
«Փակ սահմանները երկար տարիներ ավելացրել են լոգիստիկ ծախսերը և սահմանափակել մրցակցությունն ու մեծ խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար՝ համաշխարհային շուկայում իրենց տեղն ունենալու առումով»,- ասել է Ավետյանը։
Նրա համոզմամբ՝ սահմանի բացումը հնարավորություն է տալու նվազեցնելու կախվածությունը սահմանափակ ուղիներից և ուղղություններից, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու և դիվերսիֆիկացնելու արտահանումը։
«Որոշ փորձագիտական ուսումնասիրությունների տվյալներով՝ 20 տոկոս ներդրումային հոսքերի ծավալի մեծացում է ակնկալվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ Ուզում եմ շեշտել, որ այս պահին մենք ուսումնասիրություն ենք իրականացնում ավելի մանրամասն գնահատելու, թե սահմանների բացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա և, միգուցե, երկրորդ փուլով ուսումնասիրություն իրականացնենք նաև տարածաշրջանի բոլոր տնտեսությունների վրա ինչ փոխկապակցվածություններ կունենա, ինչպիսի փոփոխություններ կբերի փոխգործակցության և տնտեսության զարգացման համար»,-նշել է փոխնախարարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»